««Ինձ միշտ հրապուրել են Հովհաննիսյանի լրջությունը, հակիրճությունը, օրիգինալ մտածողությունն ու պրպտող միտքը: …Երաժշտության նկատմամբ տածած մեծ սերը, նվիրվածությունը իրեն հարազատ արվեստին, ժամանակակից երաժշտական արվեստի խնդիրների ճշմարիտ ըմբռնումը (նա մեծ դպրոց է անցել) Հովհաննիսյանին հնարավորություն տվին նկատելի դիրք գրավել հայ երաժշտության մեջ ու ճանաչվել Հայաստանի տաղանդավոր կոմպոզիտորներից մեկը»: Այսպես է աշխարհահռչակ Արամ Խաչատրյանը 1959 թ. բնութագրել 29-ամյա Էդգար Հովհաննիսյանին: Հայ երաժշտարվեստն այս տարի տոնում է կոմպոզիտորի ծննդյան 90-ամյակը: Կոմպոզիտորի ծավալուն ու մեծարժեք ժառանգությունից «ՀՀ»-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ, արվեստագիտության դոկտոր, երաժշտագետ Աննա Ասատրյանն առանձնացրեց համաժողովրդական սիրո արժանացած ու լայնորեն տարածված «Էրեբունի-Երեւան» խմբերգը: Երաժշտագետի խոսքով` այն հայ ականավոր բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր Պարույր Սեւակի խոսքերով գրվել է 1968-ին, Երեւանի հիմնադրման 2750-ամյակի առիթով: «Ինձ առանձին հպարտություն է պատճառում այն, որ Սեւակը, սկզբունքորեն հրաժարվելով պատրաստի երաժշտության համար խոսքեր գրելուց, այնուամենայնիվ, չկարողացավ մերժել ինձ եւ գրեց երկու երգ՝ «Սարդարապատ» եւ «Երեւան-Էրեբունի»»,- հետագայում խոստովանում է երգի երաժշտության 38-ամյա հեղինակ Էդգար Հովհաննիսյանը»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47