2020թ մայիսի 18-ին` ժամը 15:40-ին, ձախ ծնկան հոդի շրջանի, սրունքի հրազենային վնասվածք, հեմոռոգիկ շոկ ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոն է դիմել նախկինում ծանր հանցագործությունների կատարման համար դատապարտված՝ Երեւան քաղաքի 43-ամյա բնակիչ, որը նույն օրը տեղափոխվել է «Միքայելյանի անվան» վիրաբուժության ինստիտուտ:
ՀՀ ՔԿ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: 43-ամյա տղամարդը տուժող է ճանաչվել:
Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020թ. մայիսի 18-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածի աջակողմյան հողապատ տարածքում 37-ամյա տղամարդը վիճաբանել է Երեւան քաղաքի 43-ամյա բնակչի հետ, որի ժամանակ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից կրակել է վերջինիս կենսական ոչ կարեւոր օրգանին՝ ոտքին, պատճառել մարմնական վնասվածք եւ դիմել փախուստի:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, առգրավվել են հագուստներ, նշանակվել համապատասխան փորձաքննություններ:
Իրականացած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ 37-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է։
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
09:02 27.04.26
15:05 27.04.26
11:09 27.04.26
15:16 27.04.26
11:55 27.04.26
14:55 27.04.26
12:19 27.04.26
13:49 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44