«Արտիստներ կան, ովքեր իրենց արվեստի մոգականությամբ աշխարհի ընթացքը փոխում են եւ կարծես հայտարարում՝ երկիր մոլորակը միայն իր առանցքի շուրջ չի պտտվում: Այդ եզակիների թվում է ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրը: Ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին: Ծնողները՝ Միշա եւ Քնար Ազնավուրյանները, Մեծ եղեռնի մազապուրծներից էին: Ֆրանսիան դառնում է նրանց փրկության օթեւանը: Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում էլ ծնվում է նրանց որդին՝ Վաղինակ Շահնուր Ազնավուրյանը: - Ի՞ նչ անուն եք տալիս նրան,- ասում է մանկաբարձուհին: - Շահնուր,- անսահման քնքշությամբ շշնջում է մայրը: - Շահ...ի՞նչ,- աչքերը լայն բացած հարցնում է մանկաբարձուհին: - Շահնուր,- կրկնում է մայրը: Մանկաբարձուհին ֆրանսուհի էր, հետեւաբար, չկարողացավ արտաբերել ո՛չ Վաղինակ եւ ո՛չ էլ Շահնուր անունը: Նա Շահնուրը դարձրեց Շառլ՝ չիմանալով, որ այդ անունով է հայ նորածինը աշխարհ նվաճելու… Շառլ Ազնավուրի կենսագիր Իվ Սալգը նրա առաքելությունն անվանել է Խաչակրաց արշավանք: Պատկերացրեք՝ Կասամբլանկայում, առաջին անգամ տեղի հասարակությունը հոտընկայս ընդունեց երգչին: 1959 թ.՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո Շառլ Ազնավուրը համընդհանուր ճանաչում է ձեռք բերում: «Ազնավուրը այնպես է սեր երգում, ինչպես մինչ այս ոչ ոք չի երգել: Այդպես նա սիրում է, զգում, ապրում: Միանգամից նվաճում է մարդուն: Նա իր արվեստում մեծագույնն է»,- ֆրանսիացի շոնսոնիե եւ դերասան Մորիս Շեւալսի խոսքերն են»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03