Սեպտեմբերի 1-ին նոր ուսումնական տարվա և Գիտելիքի միջազգային օրվա առթիվ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն այցելել է Լազարյան եղբայրների անվ. արևելյան լեզուների, այդ թվում հայերենի, խորացված ուսուցմամբ Մոսկվայի 2042 հանրակրթական դպրոց, որտեղ ուսուցչական անձնակազմի և բարձր դասարանների աշակերտների համար հանդես է եկել բաց դասով, որին ներկա է գտնվել նաև շրջանի տեղական իշխանության ղեկավարը: ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ, շնորհավորելով ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, դեսպան Եսայանն ընդգծել է, որ Մոսկվայի թիվ 2042 դպրոցը, որտեղ մոտ 650 աշակերտից 300-ը հայազգի պատանիներ են, Հայաստանի սահմաններից դուրս իրականացնում է կարևոր առաքելություն հայոց լեզվի պահպանման և հանրայնացման գործում՝ հնարավորություն ընձեռելով բազմաթիվ մոսկվաբնակ հայազգի երեխաների ուսանել մայրենի լեզուն, հայոց գրականությունն ու պատմությունը: Բաց դասի ընթացքում ՌԴ-ում ՀՀ դեսպանն անդրադարձել է նաև հայ-ռուսական հաբարերությունների արդի փուլին, 25 տարի առաջ ԼՂ Անկախության հռչակման և հակամարտության կարգավորման գործընթացներին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առաջնահերթությանը: Դեսպան Եսայանը շնորհակալություն է հայտնել նաև դպրոցի ղեկավարությանը՝ նշյալ առանցքային հարցերի շուրջ աշակերտների շրջանում իրազեկության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման համար: Նշենք, որ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ ՌԴ-ում ՀՀ դեսպանության դիվանագետները բաց դասեր են անցկացրել նաև Ռուսաստանի մայրաքաղաքի հանրակրթական այլ հաստատություններում, մասնավորապես՝ Մոսկվայի բազմամշակութային թիվ 1650 հանրակրթական դպրոցում, որտեղ ուսուցանվում է հայոց լեզու և գրականություն առարկան և գործում են հայկական մշակութային խմբակներ:
14:16
14:14
13:55
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02