Թաիլանդը նոր կորոնավիրուսի հավանական պատվաստանյութի փորձարկումներ է կատարում մակակների վրա՝ հուսալով, որ այն պատրաստ կլինի 2021թ․։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում ավելի քան 100 թեկնածու-պատվաստանյութեր ներկայում գտնվում են մշակման տարբեր փուլերում, որոնցից առնվազն ութը արդեն կլինիկական փորձարկումներ է անցնում մարդկանց վրա: Թաիլանդի կաթնասունների ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Սուչինդա Մալայվիտջիտնոնդը հուսով է, որ «Պատրաստված է Թաիլանդում» պատվաստանյութը ավելի էժան կլինի, քան եվրոպական կամ ամերիկյան դեղամիջոցները: Հետազոտողների խոսքերով՝ մակակների վրա փորձարկման փուլը սկսվել է այն բանից հետո, երբ մկների վրա թեսթերը հաջող են անցել: Նրանք աշխատում են ԱՄՆ-ի Փենսիլվանիայի համալսարանի հետ համատեղ՝ օգտագործելով mՌՆԹ-ի՝ գենետիկական նյութի տեսակի վրա հիմնված նոր տեխնոլոգիան, որը երբեք չի օգտագործվել պատվաստանյութ ստանալու համար։ Գործընթացը ներառում է վիրուսային գենետիկական նյութի կարճ հաջորդականության ներմուծում`վիրուսի դեմ գործող սպիտակուցների արտադրության ճանապարհով իմունային պատասխան առաջացնելու համար։ Առնվազն երկու այլ ընկերություններ՝ դեղագործական հսկա Pfizer-ը եւ ամերիկյան Moderna ընկերությունը, պատվաստանյութը նույն տեխնոլոգիայով են մշակում, ընդ որում՝ վերջինը հայտնել է դրական նախնական արդյունքների մասին: Թաիլանդը Չինաստանի սահմաններից դուրս առաջին երկիրն էր, որտեղ հայտնաբերվել է վիրուսը: Սակայն այսօրվա դրությամբ ավելի քան 69 միլիոն բնակչություն ունեցող երկրում գրանցվել է 3000-ից քիչ ավելի դեպք եւ 57 մահ: Եթե մակակների վրա փորձարկումները հաջող անցնեն, մարդկանց վրա փորձարկումները կսկսվեն հոկտեմբերին, ասել է Չուլալոնգկորնի համալսարանում պատվաստանյութերի հետազոտական Chula կենտրոնի նախագահ Կիատ Ռաքսրունգթամը:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02