Հայաստանում վաճառվող հողերի համար մեկնարկային գնի ցածր շեմը կբարձրացվի: Այս մասին մայիսի 26-ին Ազգային ժողովի նիստին Հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարարի խոսքով՝ հողերի օտարումը կիրականացվի բացառապես մրցակցային հիմունքներով: Ընդ որում վաճառքի հանված հողերի մեկնարկային գինը դրանց կադաստրային արժեքի 50 տոկոսից կբարձրացվի մինչեւ 100 տոկոս: Մրցույթին մասնակցել ցանկացող անձը պետք է վճարի մեկնարկային գնի 5 տոկոսը, ինչից հետո մասնակցության վկայագիր կստանա:
«Մրցույթների կազմակերպման եւ անցկացման իրավունքը կփոխանցվի տեղական իշխանություններին, որոնք կպարտավորվեն են մրցութային հանձնաժողովներ ձեւավորել: Ընդ որում, մրցույթը չի կարող համարվել վավեր, եթե դրանում ներկայացված չէ առնվազն երկու մասնակից », - պարզաբանեց Պապիկյանը:
Օրինագծով նաեւ հողերի նպատակային նշանակությունը փոխելու հնարավորություն է նախատեսվում: Առաջարկվող միջոցառումները, ինչպես նշեց նախարարը, ուղղված են գյուղատնտեսական արտադրության մեջ ներդրումների ներգրավմանը, այդ թվում՝ սպանդանոցների կառուցման:
«Այս տարվա հուլիսի 1-ից հանրապետությունում անասունների սպանդը պետք է իրականացվի բացառապես հատուկ սպանդանոցներում: Այդ պատճառով այն հողերը, որոնց վրա նախատեսվում է դրանց կառուցումը, օտարվելու են պարզեցված ընթացակարգով: Այսպիսով, տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեները կսկսեն համալրվել լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներով, դրանց հնարավորությունները կավելանան նաեւ մրցույթների կազմակերպման եւ անցկացման գործում»,- հավելեց Սուրեն Պապիկյանը:
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02