ARM | RUS |

Հայաստանը կարող է դառնալ «փակ երկիր». մենք կարող ենք ընդգրկվել համաճարակի կառավարման տեսանկյունից անբարենպաստ պետությունների ցանկում.Արմեն Գևորգյան

26.05.20 | 19:15

Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի ամենահետամնաց պետությունը (երկրի տնտեսական անբարենպաստ ցուցանիշներ, չքավորության բարձր մակարդակ, կրթվածության ցածր մակարդակ, քաոս պետական և համայնքային կառավարման համակարգերում, քրեածին իրավիճակի վատթարացում), այս ամենին անդրադարձել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ՝ իր հոդվածում:

«Հայաստանը կարող է դառնալ «փակ երկիր». մենք կարող ենք ընդգրկվել համաճարակի կառավարման տեսանկյունից անբարենպաստ պետությունների ցանկում, որի քաղաքացիներին չթողնեն այլ երկրներ, և ուր չգան այլ երկրների քաղաքացիներ։ Առաջին ազդանշանները, ցավոք, արդեն կան։ Ոչ միայն մեր երկրում, այլև մի շարք այլ պետություններում ևս «քաղաքական կոմայից» դուրս գալուց հետո իշխանություններից պահանջվելու են բացատրություններ՝ ինչո՞ւ հիվանդների այսքան մեծ թվեր, ինչո՞ւ այսքան մահեր, և արդյո՞ք հնարավոր չէր խուսափել այդ զոհերից։ Ամեն ինչ պետք է արվի՝ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում «առողջապահական թիկունքը» մարտունակ պահելու համար. այստեղ խափանումներ թույլ տալ չի կարելի։ Ինչ է պետք անել Նախապես ներկայացնելով ռիսկերը և դրանց հնարավոր հետևանքները՝ ես ունեմ բացառապես մեկ նպատակ. արդիական լուծումների, գործողությունների ճիշտ համակարգերի մշակման առաջարկներ անել։ Դրանց մի մասը ներկայացրել եմ մարտ-ապրիլ ամիսներին հրապարակված հոդվածներում: Այսօր արդեն իրավիճակը, այո, բավականին բարդ է, բայց ես չեմ ընդունում այն բացարձակ հոռետեսությունը, որը երբեմն հնչում է. լուծումներ կան, և դրանք ամենևին անմատչելի չեն։

1. Պետք է ձևավորել երկրի կառավարման հակաճգնաժամային թիմ։ Բոլորը պետք է մի կողմ դնեն իրենց ամբիցիաները, երկարատև պլանները և կենտրոնանան կարճաժամկետ խնդիրների լուծման վրա՝ համաճարակի կասեցում, առողջապահական համակարգի փրկություն, տնտեսության գահավիժման կասեցում, երկրի պաշտպանունակության-անվտանգության բարձրացում։ Հակաճգնաժամային թիմը պետք է ազատ լինի ֆորմալ առումով իրեն ձևավորած քաղաքական ուժերի հանդեպ պարտավորություններից։ Պետք է իշխի այն գիտակցումը, որ մենք բոլորս մեկ նավի մեջ ենք, որի կործանումը վերաբերելու է բոլորին՝ անկախ նրանց քաղաքական և այլ պատկանելությունից և վերջին ընտրություններին ստացած քվեների քանակից։ Սա հավասարապես վերաբերում է նաև այն գործիչներին, որոնք կարող են ստեղծված պայմաններում փորձել իրենց հեռու պահել և չառնչվել իրողություններին՝ հայկական տարբերակով՝ ինչո՞ւ «անշառ գլուխս» փորձանքի տակ դնեմ: 2. Հակաճգնաժամային թիմը կոչված է լինելու լուծել հետևյալ խումբ խնդիրները. Երկրում ձևավորել կառուցողական քաղաքական երկխոսություն և խիստ աշխատանքային մթնոլորտ, թուլացնել ներքին լարվածությունը, բացառել ատելությունն ու անհանդուրժողականությունը Թույլ չտալ հումանիտար աղետ Նվազագույնի հասցնել Հայաստանի միջազգային մեկուսացումը, երկրի հիմնական գործընկերների հետ կառուցողական երկխոսություն ապահովել, այդ թվում՝ կարգավորելով գազի սակագնի և հայկական ապրանքների արտահանման հետ կապված հարցերը Սահմանի երկայնքով թույլ չտալ իրավիճակի լարում, բացառել երկրի անվտանգությանը սպառնացող գործոնների ուժեղացումը Իրականացնել տնտեսության վերականգնման նպատակային քաղաքականություն՝ ձևավորելով տնտեսական աճի համար նպաստավոր պայմաններ (հատուկ ուշադրություն դարձնել ծառայությունների ոլորտին, գյուղատնտեսությանը և մի շարք այլ խոցելի ուղղություններին) Կանգնեցնել բնակչության աղքատացման պոտենցիալ աճը՝ նպատակային և հասցեական սոցիալական օժանդակության միջոցով։ Ձևավորել սփյուռքի հետ հարաբերությունների նոր՝ ավելի ընդգրկուն և արդյունավետ հարթակներ և մեխանիզմներ Նախապատրաստել պետությունը քաղաքական զարգացման հաջորդ փուլին՝ նոր ընտրությունների: 3. Առաջին խումբ խնդիրների համար կարող են պետք գալ հետևյալ լուծումներն ու քայլերը. 3.1 Նոր հակաճգնաժամային գործունեության տրամաբանության մեջ վերակառուցել, վերափոխել կառավարության կառուցվածքը՝ այն դարձնելով ավելի ռացիոնալ, նախարարությունների առկայությունը համապատասխանեցնել ժամանակի պահանջներին և հակաճգնաժամային միջոցառումների տրամաբանությանը։ 3.2 Գտնել չեզոք ձևաչափ՝ պետության հովանու տակ, օրինակ՝ Նախագահի, որի շրջանակներում քաղաքական ուժերը կարող են նստել մեկ սեղանի շուրջ և քարտեզագրել հիմնական խնդիրներն ու մարտահրավերները։ Նման հանդիպումները կարող են լինել պարբերական, անցնել փակ ձևաչափում՝ ավելի արդյունավետ լինելու համար։ Առաջին իսկ թեման կարող է դառնալ համավարակը: 3.3 Գալ քաղաքական փոխհամաձայնության՝ առ այն, որ Սահմանադրական հանրաքվեն չեղարկվում է, և բոլոր վիճարկելի քաղաքական նախաձեռնությունները սառեցվում են՝ մինչև նոր ընտրությունների անցկացում: 3.4 Չեղարկել երկրում արտակարգ դրության ռեժիմը և հայտարարել «արտակարգ իրավիճակի» ռեժիմ։ Արտակարգ դրության ռեժիմն արդարացված է միայն իրական կոշտ քայլերի դեպքում, օրինակ՝ պարետային ժամի կիրառում և այլն։ 3.5 Գործադիր իշխանության համակարգում պետք է ամրապնդվի կատարողական կարգուկանոնը, հաստատվի աշխատանքային փոխհարաբերությունների ճիշտ մշակույթ, ներդրվեն պետական մարմինների և պետծառայողների աշխատանքի գնահատման նոր չափորոշիչներ։ 3.6 Աշխատանքի այլ ձևաչափի և որակի է անցնում իրավապահ համակարգը, այդ թվում՝ ՆԳՆ ձևավորմամբ և նախարարի քաղաքական պատասխանատվությամբ՝ այդ կառույցների աշխատանքի արդյունավետության համար։ 4. Ձեռնարկել հրատապ և կոշտ քայլեր՝ վիրուսի տարածումը կասեցնելու ուղղությամբ, կարգի բերել տեստավորման համակարգը։ Կոշտություն՝ ոչ թե բառերի, այլ՝ գործնական քայլերի մակարդակով։ Քաղաքացիները հենց այդ պահերին պետք է զգան և գիտակցեն պետության առկայությունն իրենց կյանքում։ Ճիշտ մատուցման, իրականության և հետևանքների ճիշտ նկարագրման դեպքում քաղաքացիները, վստահ եմ, ըմբռնումով կմոտենան կոշտ քայլերին։ 5. Ընդունել բուժաշխատողների անվտանգության և նյութական խրախուսման հատուկ ծրագիր։ Հատուկ ուշադրություն դարձնել վարակված բուժաշխատողների բուժմանը, որպեսզի նրանք օր առաջ վերադառնան ծառայության վայր։ 6. Իրականացնել անկախ աուդիտ՝ գնահատելու համար իրական իրավիճակն այն հաստատություններում, որտեղ մեկուսացվում են պոտենցիալ վարակակիրները, խնդիրների հայտնաբերման դեպքում գտնել նոր, ավելի արդյունավետ ու պարզ մեխանիզմներ՝ տարբեր խմբերի քաղաքացիների ինքնամեկուսացման համար։ 7. Անհապաղ սկսել ինտենսիվ քննարկումներ՝ բարեկամ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ՝ վիրուսի դեմ պայքարում օժանդակության համար։ Դեսպանների և օտարերկրյա առաքելությունների ներկայացուցիչների հետ անցկացնել մշտական փակ ճեպազրույցներ՝ տեղեկատվության և փորձի փոխանակման, ինչպես նաև՝ Հայաստանին հատկացվող օժանդակությունն առավել օպերատիվ դարձնելու համար։ Ես վստահ եմ, որ սա արդյունավետ աշխատող մեխանիզմ է, որովհետև 2016-2017թթ. ինքս եմ զբաղված եղել մեր երկրի համար մեկ այլ ոլորտում կարևոր մի խնդիր լուծելու հարցում նմանատիպ օպերատիվ համակարգի ներդրմամբ։ 8. Մոբիլիզացնել բոլոր հնարավոր աղբյուրները (միջազգային, ֆինանսական կազմակերպություններ, սփյուռք, գործընկեր պետություններ)՝ հատուկ հիմնադրամի ձևավորման նպատակով, որն օժանդակություն ցույց կտա համաճարակի հետևանքով տուժած տնտեսական ոլորտներին։ Հնարավոր են բանակցություններ որոշ պարտատերերի հետ՝ մեր պետական պարտքի որոշակի դուրսգրման նպատակով։ Այդ եղանակով խնայված միջոցները կուղղվեն տնտեսության վերականգնմանը։ 9. Իրականացնել մինչ այժմ ընդունված բոլոր հակաճգնաժամային քայլերի և ծրագրերի աուդիտ՝ դրանց նպատակահարմարությունը և արդյունավետությունը գնահատելու նպատակով, դրանք շարունակելու կամ կասեցնելու համար, ինչպես նաև նախաձեռնել նոր ծրագրեր։ 10. Ստեղծված իրավիճակում կրթական համակարգի հանդեպ ուշադրությունն անթույլատրելիորեն թուլացել է։ Այն կարող է հայտնվել քաոսի մեջ, և կրթության որակն էականորեն կարող է ընկնել։ Անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի մեկը գտնել արդյունավետ և գործուն լուծումներ՝ նոր ուսումնական տարին հնարավորինս լիարժեք ձևով սկսելու և շարունակելու համար։ Այդ նպատակով անհրաժեշտ է շտապ հանդիպումներ և քննարկումներ ունենալ կրթության ոլորտի մասնագետների, բոլոր խոշոր բուհերի, պրոֆիլային ֆակուլտետների, կրթօջախների ղեկավարների հետ՝ գտնելու այն առավել ընդունելի և անվտանգ եղանակները, որոնք թույլ կտան՝ դասերը կազմակերպել ստացիոնար պայմաններում՝ միաժամանակ պահպանելով առողջապահական նորմերը։ Հեռավար ուսուցումն ընդամենը ժամանակավոր և հարկադրված միջոցառում էր, որի նպատակն էր՝ ժամանակ շահել և նախապատրաստվել ուսման կազմակերպման հետագա՝ ավելի անվտանգ եղանակներին։ Հակառակ պարագայում վնասները, որոնք կհասցվեն դպրոցական և բուհական կրթության ոլորտներին, շատ խորքային կլինեն։ 11. Կառավարությունը պետք է խրախուսի և երախտագիտություն ցուցաբերի բոլոր նրանց հանդեպ՝ առանձին անհատներ, կազմակերպություններ, միավորներ, որոնք պատրաստակամ են գտնվել և նյութապես աջակցել են դժվար իրավիճակում հայտնված ընտանիքներին և անձանց։ Ամփոփելով վերը գրվածը՝ փորձեմ նկարագրել, թե, իմ պատկերացմամբ, ինչպիսին պետք է լինի հակաճգնաժամային թիմը. • Պետք է լինի ամուր, խիստ, պահանջկոտ, բայց ոչ երբեք՝ դաժան • Պետք է լինի պրագմատիզմի մարմնացում, բայց ոչ երբեք՝ անտարբերության • Պետք է լինի ժամանակավոր, բայց նրա աշխատանքը պետք է լինի բեկումնային • Պետք է լինի հույսի թիմ՝ հույսի, որ մեզ կհաջողվի խուսափել պետության դեֆոլտից:

Արմեն Գևորգյան ՀՀ նախկին փոխվարչապետ»:


Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե...

09:02

Մինչև օրս դեռ որևէ մեկը չի ենթարկվել քրեական պատասխանատվության. փաստաբանը` հղի կնոջ մահացու վրաերթի մասին

Մինչև օրս դեռ որևէ մեկը չի ենթարկվել քրեական պատասխանատվության. փաստաբանը` հղի կնոջ մահացու...

13:43

Վերապրել ենք Ցեղասպանություն, պատերազմներ, շարունակում ենք առաջ շարժվել. Իվետա Մուկուչյանը շնորհակալ է անմոռանալի երեկոյի համար

Վերապրել ենք Ցեղասպանություն, պատերազմներ, շարունակում ենք առաջ շարժվել. Իվետա Մուկուչյանը...

13:40

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի 2 մասնակից

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի 2...

11:04

Լիբանանում իսրայելական գրոհների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 2 496-ի

Լիբանանում իսրայելական գրոհների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 2...

21:01

Իրանը շահագրգռված է Պակիստանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացմամբ. Արաղչի

Իրանը շահագրգռված է Պակիստանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացմամբ....

20:55

Ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի եռակի...

20:42

Ռոբերտ Քոչարյան. Այսօր պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը

Ռոբերտ Քոչարյան. Այսօր պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ...

15:49

Թող ամեն մեկը «վեր ընկնի» իրա տեղը, հերիք եղավ․ Խաչատուր Սուքիասյան (Տեսանյութ)

Թող ամեն մեկը «վեր ընկնի» իրա տեղը, հերիք եղավ․ Խաչատուր Սուքիասյան...

15:26

Քաղաքացին պետության Աստվածն է. Նիկոլ Փաշինյան

Քաղաքացին պետության Աստվածն է. Նիկոլ Փաշինյան

15:09

Բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն ու «Toyota»-ն. կան վիրավորներ

Բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն ու «Toyota»-ն. կան վիրավորներ

14:47

Խոսելով դիվանագիտության մասին՝ Սերգեյ Լավրովը հայկական ռադիոյի մի կատակ է հիշել

Խոսելով դիվանագիտության մասին՝ Սերգեյ Լավրովը հայկական ռադիոյի մի կատակ է...

14:29

Ըմբշամարտի ԵԱ․ այսօր մրցագորգ դուրս կգան Հայաստանի չորս ըմբիշներ

Ըմբշամարտի ԵԱ․ այսօր մրցագորգ դուրս կգան Հայաստանի չորս...

14:05

Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ է

Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ...

13:19

Հ1-ը թուրքական նարատիվներ է տարածում. Մարուքյան

Հ1-ը թուրքական նարատիվներ է տարածում. Մարուքյան

13:15

Փաշինյանն այլևս չի համապատասխանում իր պաշտոնին. Հայաստանն արժանի է արդարության և իրական ժողովրդավարության. Ռոբերտ Ամստերդամ

Փաշինյանն այլևս չի համապատասխանում իր պաշտոնին. Հայաստանն արժանի է արդարության և իրական...

13:13

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին աշխատանքային այցով Ադրբեջանում է

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին աշխատանքային այցով Ադրբեջանում...

12:45

2023թ.-ին Ադրբեջանը շարունակեց ցեղասպան արշավը. Նյու Յորքի քաղաքապետ

2023թ.-ին Ադրբեջանը շարունակեց ցեղասպան արշավը. Նյու Յորքի...

12:27

Ճամբարակի տարածաշրջանում ձյուն է տեղում

Ճամբարակի տարածաշրջանում ձյուն է տեղում

11:04

Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանն ունի երկու մասնակից

Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանն ունի երկու...

10:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44