ՀՀ ք.Երևան, Մամիկոնյանց 46/5 Հայկ Գրիգորյանին է զեկուցվել 2020թ. հունվարից մինչև մայիսի 26-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կողմից կատարված աշխատանքների մասին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կողմից 2020թ. հունվարից մինչև մայիսի 26-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքներն ամփոփելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի ղակավար կազմը և կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները: Ըստ օրակարգի՝ զեկուցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժիններում քննվող քրեական գործերով կատարված աշխատանքները: Ըստ զեկույցների՝ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթում քննվում է 96 քրեական գործ, որոնցից 93-ը բացահայտված է, իսկ 3 չբացահայտված քրեական գործերը փոխանցվել են 2019թ.-ից: Բաժնում վարույթ է իրականացնում 14 քննիչ, որոնց ամսական միջին ծանրաբեռնվածությունը կազմում է 6 քրեական գործ: Ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործերով պատճառված վնասը կազմում է 6.959.364.634 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 460.636.780 ՀՀ դրամ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի վարույթում նշված ժամանակահատվածում քննվում է 157 քրեական գործ, որոնցից 154-ը բացահայտված է: 88 քրեական գործ ուղարկվել է դատարան, 80 քրեական գործով վարույթ կարճվել է, 10-ը միացվել է մեկ վարույթում, 15 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, որոնցից 1-ը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն, իսկ 14-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներ, կասեցվել է 11 քրեական գործ: Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում վարույթ է իրականացնում 8 քննիչ, որոնց ամսական միջին ծանրաբեռնվածությունը կազմում է 37 քրեական գործ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնի վարույթում քննվում է 12 քրեական գործ, որոնցից 5-ը բացահայտված է: Բաժնում վարույթ է իրականացնում 2 քննիչ, որոնց ամսական միջին ծանրաբեռնվածությունը կազմում է 13 քրեական գործ: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Հայկ Գրիգորյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան բաժինների աշխատանքներն առավել համակարգված կազմակերպելու, քննության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
12:24
11:09
10:48
10:23
10:04
09:19
09:02
13:43
13:40
11:04
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
10:04 27.04.26
09:02 27.04.26
09:19 27.04.26
10:23 27.04.26
14:05 25.04.26
13:43 26.04.26
10:48 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44