Տորոնտոյի կենտրոնական հատվածում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով 3 մարդ վիրավորվել է, որոնցից մեկը՝ երիտասարդ տղամարդ, հետագայում հիվանդանոցում մահացել է, հայտնում է CBC-ն:
Մահացածը 21 տարեկան էր: Նրա հետ միասին տուժել են 15-ամյա դեռահաս եւ 27-ամյա կին, նրանք հիվանդանոցում են՝ ծանր վիճակում, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մահացողի եւ տուժողների անունները չեն բացահայտվում:
Տորոնտոյի ոստիկանության ղեկավար Մարկ Սոնդեռսը հայտնել է, որ իրավակարգի պահապանները դիտել են փողոցների տեսահսկման խցիկների տեսագրությունները եւ հանգել եզրակացության, որ հարձակումը ծրագրված էր: Կրակողները կայանված ավտոմեքենայի մեջ 40 րոպե սպասել են 21-ամյա տղամարդուն եւ 15-ամյա դեռահասին, իսկ երբ նրանք մոտեցել են իրենց ավտոմեքենային, նրանց վրա կրակ են բացել: Զոհերը փորձել են փախչել, եւ այդ ժամանակ վիրավորվել է պատահական անցորդ կինը:
Ականատեսները հայտնել են, որ լսել են 6 կամ 7 կրակոց ու կտրուկ հեռացող ավտոմեքենայի ձայն: Ոստիկանները ներկայումս փնտրում են հանցագործների մեքենան եւ հայցում են տեղի ունեցածի հնարավոր վկաների օգնությունը:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02