Հայաստանի Հանրապետության պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով, մայիսի 28-ին ժամը 8:00-ից-12:00 ընկած հատվածում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի մասնագետները և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները համատեղ ուժերով խստացված վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում:
Նշված ժամանակահատվածում գործառույթներ են իրականացվել թվով 24 մարդատար տաքսի ավտոմոբիլների նկատմամբ: Հայտնաբերվել է իրավախախտման 24 դեպք: 15 մարդատար տաքսի ավտոմոբիլներում վարորդի կողքին՝ առջև նստատեղում, եղել է ուղևոր, իսկ 9-ի դեպքում վարորդը երթևեկել է առանց դիմակի:
8 վարորդի նկատմամբ Ճանապարհային ոստիկանների կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն, իսկ 16 վարորդի հետ տարվել է իրազեկման և բացատրական աշխատանքներ՝ թույլ տրված խախտումները տեղում վերացնելու կամ շտկելու ուղղությամբ:
Վերահսկողություն է իրականացվել 16 կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող երթուղիների նկատմամբ: Արդյունքում հայտնաբերվել է իրավախախտման 10 դեպք: 9-ը միկրոավտոբուսի դեպքում հայտնաբերվել է, որ առջևի նստատեղին՝ վարորդի կողքին, նստած է երկու ուղևոր, որոնք իջեցվել են և տեղափոխվել են միկրոավտոբուսի սրահ, և 1-ի դեպքում բացակայել է սրահի աշխահանիչ հեղուկը:
Նշված թերությունները շտկելու և վերացնելու նպատակով Տեսչական մարմնի մասնագետները տեղում ուղևորների և վարորդների շրջանում իրականացրել են բացատրական աշխատանքներ՝ ՀՀ Պարետի կողմից տրված ցուցումներին խստագույնս հետևելու և իրենց առողջությունն ու անվտանգությունը պահպանելու համար:
Կենտրոն վարչական շրջանում հանրային տրանսպորտի նկատմամբ հսկողությունը շարունակվում է:
09:02
13:43
13:40
11:04
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44