ՀՀ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ՝ Սամվել Շահրամանյանը նշանակվել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար՝ ազատվելով Ազգային անվտանգությա ծառայության տնօրենի պաշտոնից: Իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում այս մասին ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա նշեց, որ Սամվել Շահրամանյանին գեներալ-մայորի կոչում է շնորհվել:
Արայիկ Հարությունյանն ասաց, որ հատկապես ռազմահայրենասիրության առումով մեծ ակնկալիքներ ունի և շեշտեց, որ այս նախարարությունը ոչ թե վերանվանվում է, այլ նոր է ստեղծվում: «Կաշխատեք և կհամոզվեք, որ սա մեր կարևոր և անհրաժեշտ որակական փոփոխություններից մեկն է լինելու՝ ընդհանուր երկրում բարոյոահոգոբանական մթնոլորտի, երիտասարդության դաստիարակության առումով: Ես շատ եմ կարևորում և մեծ հույսեր եմ կապում Սամվել Շահրամանյանի հետ, և պատահական չէ ներկայիս փուլում նրան վստահել այդ պաշտոնը»,-ասաց նա:
Հաջորդ որոշմամբ Արցախի նախագահն ասաց, որ Կամո Աղաջանյանը նշանակվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում՝ ազատվելով ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: Այստեղ նա կարևորեց Հայաստանի հետ համագործակցությունը և նշեց, որ նոր որակական փոփոխություն է պետք:
Նախագահի որոշմամբ՝ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար է նշանակվել Էրիկ Հարությունյանը: Արցախի նախագահը ամենամեծ խնդիրներից մեկը հակահրդեհային միջոցառումները համարեց և որի նկատմամբ անտարբերություն նկատեց: Նա նշեց, որ Քաշաթաղի շրջաններում թերացել են աշխատանքներում, և Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից ազատվել է Ստեփան Սարգսյանը՝ պասիվության պատճառով: «Սա բոլորի համար թող օրինակ լինի, հանձնարարականները չկատարելու առումով լինելու են նման որոշումներ»,-ասաց նա և նշեց, որ Քաշաթաղի շջանի վարչակազմի ղեկավար է նշանակվել Արտյոմ Սարիբեկյանը:
«Մենք նշանակումները փորձելու ենք իրականացնել տեղական կադրերի միջոցով, դա ես շատ եմ կարևորում»,-ասաց նա:
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02