ՀՀ-ն, ինչպես բազմաթիվ այլ երկրներ, ունեն տնտեսական, անվտանգային, ֆինանսական, սոցիալական կարիքներ, այսօր բազմաթիվ երկրներ, այդ չափանիշներին չհամապատասխանելով, վերացնում են կարանտինային ռեժիմը: Այս մասին բրիֆինգի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ որքա՞ն պետք է վատանա վիճակը, որ խիստ կարանտինային սահմանափակումների անցնելու որոշում կայացվի:
«Թե որքան պետք է վատանա իրավիճակը, դա կախված է մեզնից, բոլորից: Ես հույս ունեմ, որ մեր համատեղ հանրային վարքագծի մեջ տեղի կունենան այնպիսի փոփոխություններ, որ ստիպված չենք լինի վերադառնալ խիստ կարանտինային համակարգի: Ըստ էության, դա մի զարգացում է, որը մեզնից ոչ ոք չի ուզում, պարզապես գործնականում պետք է մեր վարքագծով աջակցենք այդ պրոցեսին»,- ասաց Փաշինյանը:
Նա ևս մեկ անգամ վստահեցրեց, որ կանոններին հետևելու պարագայում կգնանք դեպքերի զրոյացման և նշեց, որ կառավարությունը գնալու է այդ ճանապարհով՝ փորձելով քաղաքացիներին փոխանցել ուղերձը՝ «կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր»:
«Եթե ՀՀ քաղաքացիները չեն մտահոգվում իրենց կյանքի համար, համոզված եմ, որ մեր ժողովրդի մենթալիտետին հարիր է կրկնակի, եռակի, քառակի անգամ ավելի մտահոգությամբ վերաբերվել ուրիշների առողջությանը, ուրիշների կյանքին: Այս միջոցառումները ոչ միայն անհրաժեշտ են մեր սեփական առողջությունը պահպանելու համար, այլև շատ ավելի անհրաժեշտ են խոցելի խավերի՝ մեր տատիկների, պապիկների, ծնողների և խրոնիկական հիվանդություններ, խոցելի առողջություն ունեցող մեր հայրենակիցների կյանքերի պահպանման համար: Ես կասկած անգամ չունեմ, որ մեր ժողովուրդը կգնա այս ճանապարհով, մեր խնդիրն է ամեն օր ավելի ավելացնել նրանց իրազեկվածությունը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02