ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները մայիսի 28-ին և 29-ին մշտադիտարկում են արել Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում: Դրանցում եղել են նաև կազմակերպություններ, որտեղ եղել է կրկնակի այցելություն՝ հավաստիանալու համար, որ պահպանվում են ՀՀ պարետի որոշումների պահանջների կատարմանը վերաբերող ցուցումներն ու խորհուրդները: Կրկնակի խախտում են թույլ տվել 2 կազմակերպություն՝ Դավթաշեն վարչական շրջանում գործունեություն ծավալող «Գևորգ Ստեփանյան» Ա/Ձ-ն (Դավիթաշեն 2-րդ թաղամաս 4 շենքի դիմաց) և «Կարաս Գրուպ» ՍՊԸ-ի մասնաճյուղը (Տ. Պետրոսյան 27/2): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին տեսչական մարմնից, հանրային սննդի այս օբյեկտներում զգուշացումից ու 24-ժամյա կասեցումից հետո ևս շարունակել են աշխատել առանց ախտահանության վերաբերյալ գրառումների մատյանի, աշխատակիցները դիմակները կրել են թերի, որոշ աշխատակիցների ջերմաչափումը կատարվել է մեկ անգամ: Կրկնակի խախտման մասին արձանագրությունները ներկայացվել են պարետատուն: Շրջայցերի ընթացքում ընթացքում խախտումներ են հայտնաբերվել մի շարք այլ կազմակերպություներում՝ «Սիներջի Յուրոփ» ՍՊԸ (Հյուսիսային պող. 6/10 50), Ա/Ձ «Մանվել Տեր-Առաքելյան» (Հյուսիսային պող 2), «Վա-Տի» ՍՊԸ (Տերյան 25 2-3), «Փարվանա Լիճ» ՍՊԸ (Հրազդանի Կիրճ 22/10), Ա/Ձ «Մերի Բադալյան» (Թումանյան 21/1), «Խուրջին» ՍՊԸ (Թումանյան 21/1 12), «Ֆաստֆուդ» ՓԲԸ (Հյուսիսային պող. 1 շենք 2 տարածք), «Հայր և Որդի Երեմյաններ» ՍՊԸ (Թումանյան 21 22.2), «Բեռլիներ Վուրստ» ՍՊԸ (Թումանյան 19 36), «Կրաս Գրուպ» ՍՊԸ (Թումանյան 19-35), բացակայում էին աղբամաններ ձեռնոցների և դիմակների համար: Ընդհանուր մուտքի, սանհանգույցի և խոհանոցի մուտքերի մոտ չի եղել փակ աղբաման ձեռնոցների և դիմակների համար, բացակայել է ջերմաչափը, չի կատարվել հաճախորդների և աշխատակիցների ջերմաչափում կամ կատարվել է թերի, բացակայել է աշխատակիցների ջերմաչափման մատյանը, սեղանների և անձանց միջև չի պահպանվել անհրաժեշտ հեռավորություն, բացակայել են գրառումները ախտահանության վերաբերյալ: Պարետատուն են ներկայացվել խախտումների մասին բոլոր արձանագրությունները: Ընդհանուր առմամբ՝ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով մինչ օրս Տեսչական մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, իրականացվել է 17572 ստուգում։
12:24
11:55
11:36
11:09
10:48
10:23
10:04
09:19
09:02
13:43
13:40
11:04
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
09:02 27.04.26
10:04 27.04.26
09:19 27.04.26
11:09 27.04.26
11:55 27.04.26
10:23 27.04.26
10:48 27.04.26
11:36 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44