Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, չնայած տնտեսական ծանր իրավիճակին, հուլիսի մեկից կշարունակվի կենսաթոշակի բարձրացումը: «Վերջին տարիներին, առանձնապես այս տարի, թոշակառուների համար կենսաթոշակն ավելացել է 20 լարիով: Չնայած տնտեսական ծանր իրավիճակին, հուլիսի մեկից կշարունակվի կենսաթոշակի բարձրացումը: Բացի այդ, ինչպես գիտեք, մենք նախաձեռնությամբ դիմել ենք խորհրդարանին, որ գնաճի նկատմամբ պետք է իրականանա թոշակի մշտական ինդեքսավորում և 70 տարեկանից բարձր թոշակառուների համար դրան պետք է ավելանա նաև տնտեսական աճի 80 տոկոսը»,- 1tv.ge-ի հաղորդմամբ, հայտարարել է Գախարիան: Նրա խոսքով, բոլորը քաջ գիտակցում են, որ դա բավական չէ: «Ինձ համար ծայրահեղ ծանր է խոսել այս թեմաներով՝ մի պարզ պատճառով – բոլորս քաջ գիտակցում ենք, որ սա բավականից զգալիորեն քիչ է, առանձնապես այսօր, երբ մենք ճգնաժամի մեջ ենք: Քաջ գիտակցում ենք, որ բոլոր այս թվերի հետևում մեր քաղաքացիների առօրյան է, ծանր կյանքը: Պետք է հասկանանք, որ վերջին 7-8 տարիների ընթացքում մենք ձեռնարկեցինք կարևորագույն քայլեր՝ որպեսզի նվազեր աղքատության դինամիկան»,- հայտարարել է Գախարիան խորհրդարանում:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02