Ձյուդոյի եվրոպական ասոցացիան հրապարակել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկված կամ հետաձգված մրցաշարերի նոր օրացուցային պլանը:
Եվրոպայի առաջնությունը կկայանա նոյեմբերի 8-10-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Այն վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ձյուդոիստները քվոտաներ կստանան միջազգային ֆեդերացիայի կողմից վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ: Խաղերին մասնակցելու իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները: