Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քլոյե Քարդաշյանն անդրադարձել է այս օրերին երկրում տեղի ունեցող բողոքի զանգվածային ակցիաներին, որոնց համար պատճառ է դարձել վերջերս Մինեապոլիսում ոստիկանի կողմից սևամորթ իրավախախտի՝ Ջորջ Ֆլոյի դաժան սպանությունը:
Երեսունհինգամյա աստղը նշել է, որ Ֆլոյդի սպանությունն ուղղակի զզվելի է և կրկնում է նախկինում կատարված նմանատիպ սպանությունները:
«Մենք նույն բանը բազմիցս տեսել ենք: Սևամորթների նկատմամբ խտրական վերաբերմունք է կիրառվում, նրանք զոհի կարգավիճակում են և արդեն տևական ժամանակ սպանվում են, սակայն այս մշատական պատուհասի պայմաններում նրանք գերմարդկային ճկունություն են ցուցաբերում»,-ասել է Քարդաշյանը:
Հեռուստաստղի համոզմամբ՝ անընդունելի է, որ 2020թ. մարդիկ շարունակում են առաջնորդվել կարծրատիպերով և խտրական վերաբերմունքով՝ մարդկանց դատելով ըստ մաշկի գույնի, ինչի հետևանքով ռասիզմը շարունակում է մշատական իրականություն լինել:
Քլոյե Քարդաշյանը նշել է, որ ինքը՝ որպես ճանաչված հանրրային դեմք, իր ունեցած հարթակը կօգտագործի սևամորթների դեմ կատարվող սիստեմատիկ անարդարության մասին բարձրաձայնելու համար:
«Ես իմ արտոնությունը կօգտագործեմ ձեր համար պայքարելու նպատակով: Թույլ չեմ տա, որ Ջորջ Ֆլոյի անունը մոռացվի: Այսուհետ առաջվանից էլ ավելի բարձրաձայ ն ու անվախ խոսելու եմ ընդդեմ խնտրականության: Պետք է փոփոխություններ լինեն: Սևամորթների կյանքերը նշանակություն ունեն: Մենք կարող ենք, մենք պարտավոր ենք և մենք կփոխենք ապագան»,-ասել է Քարդաշյանը:
Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։
Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33