Երեքշաբթի գիշերը ԱՄՆ մայրաքաղաքի Կոլումբիա շրջանում ռազմական ուղղաթիռները ցածր բարձրությամբ մի քանի անգամ անցել են բողոքի զանգվածային ցույցերի մասնակիցների բազմության գլխավերեւով՝ նրանց ցրելու համար, հայտնում է Fox News հեռուստաալիքը: Ցածր բարձրությամբ թռչելիս ուղղաթիռները ուժեղ աղմուկ են արձակում, օդ են բարձրացնում մեծ քանակությամբ փոշի: Ականատեսների խոսքով, որոնց վկայակոչել է Fox News-ը, ներգրավվել են UH-60 Black Hawk եւ UH-72 Lakota ուղղաթիռներ: Ամերիկյան մյուս լրատվամիջոցները հայտնում են երեքշաբթի գիշերը ԱՄՆ մայրաքաղաքի փողոցներում զինվորականների հայտնվելու մասին այն բանից հետո, երբ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զանգվածային անկարգությունները կանխելու համար կարող է ներգրավել բանակը: Stars and Stripes պարբերականի տեղեկություններով՝ Կոլումբիա շրջան են ժամանել ոստիկանության եւ ռազմական ինժեներների ստորաբաժանումներ, սական նրանք գտնվում են դեռեւս քաղաքի սահմաններից դուրս: USA Today պարբերականի թղթակիցը հայտնում է Վաշինգտոնի փողոցներում «ռազմական տեխնիկայի եւ զինծառայողների» մասին, չնայած չի հստակեցրել, թե դա ինչ տեխնիկա է: Ինչպես հայտարարել էր Թրամփը, դաշնային կառավարությունը պատրաստ է զինված ուժերին կիրառել իրավակարգը վերականգնելու համար այն շրջաններում, որտեղ վերջին օրերին տեղի են ունեցել խոշոր անկարգություններ: Սակայն մայրաքաղաքային շրջանի սահմաններից դուրս դրա համար պահանջվում է նահնագապետի համաձայնությունը:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02