Ագային անվտանգության մասին օրինագծի պատճառով Հոնկոնգի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ հայտարարությունները միայն վախեցնելու համար են, այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լեմը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Սա ամբողջությամբ վախեցնելու համար է: Այսպես կոչված, «պատժամիջոցները» միանգամայն անհիմն են: Հոնկոնգի հատուկ կարգավիճակը պայմանավորված է «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքով եւ Հիմնական օրենքով, օտարերկրյա պետությունների, այսպես կոչված, «պատժամիջոցները» չեն ազդի Հոնկոնգի վրա»,- հայտարարել է Լեմը՝ այսօր ժամանելով Պեկին կենտրոնական իշխանությունների հետ ազգային անվտանգության օրինագծի քննարկման համար: Նա հավելել է, որ «հատուկ ինքնավար շրջանի կառավարությունը լիովին աջակցում է համապատասխան օրենսդրական աշխատանքը, իսկ ազգային անվտանգությունը գլխավոր առաջնահերթությունն է»: Լեմն ընդգծել է, որ Հոնկոնգում ազգային անվտանգության մասին օրինագծի մշակումը Չինաստանի կենտրոնական կառավարության սահմանադրական պարտականությունն է եւ Հոնկոնգի մասին հոգածության դրսեւորում: Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատգամավորները մայիսի 28-ին ընդունել էին «Հոնկոնգի հատուկ վարչական շրջանում ազգային անվտանգության ապահովման իրավական համակարգի եւ իրավակիրառական մեխանիզմների ստեղծման ու կատարելագործման մասին որոշումը»: Բանաձեւը Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեին պատվիրակում է հատուկ Հոնկոնգի համար ազգային անվտանգության մասին օրինագծի մշակումը: Ազգային անվտանգության մասին պատրաստվող օրինագիծը հարուցել էր Հոնկոնգի հակակառավարական ուժերի եւ մի շարք արեւմտյան պաշտոնյաների դժգոհությունը, որում նրանք տեսել էին ինքնավարության վերահսկողության խստացման Պեկինի ցանկությունը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն սպառնացել է պատժամիջոցներ կիրառել եւ հետ կանչել Հոնկոնգի հատուկ կարգավիճակը: Չինաստանը հերքել է ցանկացած քննադատություն եւ հայտարարել, որ Հոնկոնգի հարցերը բացառապես ներքին գործ են: Օրինագծով նախատեսվում է քայքայիչ եւ անջատողական գործունեության արգելում: Այն նախատեսում է կենտրոնական կառավարության տապալմանն ուղղված հովանավորչության ցանկացած տեսակի, ինչպես նաեւ ահաբեկչության եւ դրսից միջամտության արգելք:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02