«Երեկվա դրությամբ կրկին ունեցել ենք վերջին օրերին արձանագրված թվերի ամենամեծ աճը՝ թվով 697 նոր արձանագրված դեպք»,- կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և հավելեց, որ ընդհանուր դեպքերի թիվը հատել է 11 հազարի շեմը՝ հասնելով 11 հազար 221-ի: Ըստ նախարարի, դժբախտաբար եղել է նաև 6 մահվան դեպք, և գումարային թիվը դառնում է 176: Թորոսյանը նշեց, որ ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը մնում է նույնը. ծանր վիճակում է 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի, թոքերի օդափոխության սարքերին միացած են 15 հոգի: «Կա մի վտանգավոր տենդենց, որ նորից ունենում ենք դեպքեր տարբեր արտադրական կոլեկտիվներում, դրա մասին խոսվել է վերջին օրերին, և մեր իսկ փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է մեծ բռնկումների պատճառ դառնալ»,- հայտնեց առողջապահության նախարարը և հիշեցրեց, որ մարտի սկզբին արձանագրված օջախներից մեկի պատճառով էր, որ վարակը շատ արագ տարածվեց երկրում: Ըստ նախարարի, փաստացի հնարավոր է էլի նմանատիպ սցենար ունենանք ու դրա համար շատ կարևոր է արտադրական ձեռնարկություններում բոլոր կանոնների պահպանումը։ «Լարված է մնում ամենօյա հոսպիտալիզացիայի իրավիճակը»,- հայտնեց Արսեն Թորոսյան և նշեց, որ արձանագրված դեպքերի 15-20 տոկոսը կարիք են ունենում հոսպիտացման և միայն մնացածն է, որ մնում են տնային բուժման: Առողջապահության նախարարը շեշտեց. «Մենք ամենօրյա ռեժիմով, գրեթե ձեռքով, եթե այսպես կարելի է ասել, տեղավորում ենք պացիենտներին եղած մահճակալային ֆոնդի վրա: Շատ կարևոր է, որ թվերի էական անկում արձանագրենք, որպեսզի կարողանաք այդ պրոցեսը, ինչ-որ մինչ օրս արել ենք՝ այսինքն որևէ մեկին չենք թողել առանց բուժօգնության, շարունակենք այդպես, հակառակ դեպքում շատ դժվար է լինելու այդ ամենեը ապահովել ու կարծում եմ, որ մեր գործողությունները պետք է հիմնականում սրանից բխեն»: Կառավարության նիստը հեռավար կարգով վարող վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ պետք է այնպես անել, որ առողջապահական համակարգը կարողանա սպասարկել անհրաժեշտությունն ունեցող քաղաքացիներին:
10:16
09:59
09:19
09:02
18:48
18:35
17:57
17:48
17:32
17:15
16:57
16:45
16:23
16:09
14:52
14:23
14:07
13:54
13:37
12:55
15:05 27.04.26
17:48 28.04.26
16:57 28.04.26
13:54 28.04.26
11:55 27.04.26
14:55 27.04.26
16:09 28.04.26
17:15 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44