Երեք օր փորձեցինք հասկանալ Ստփանակերտում և հարակից շրջաններում «5-րդ ալիքի» հեռարձակումը դադարեցնելու պատճառները: Այն ինչ փաստեցինք, տհաճ է, ավելին չեմ բարձրաձայնի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «5-րդ ալիք» Հ/Ը-ի տնօրեն Հարություն Հարությունյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Ես հասկանում եմ, որ այսքան՝ հայտնված խնդիրների մեջ, այն խնդիրը որի մասին ուզում եմ տեղեկացնել, չնչին է: Կարծես մի անտեսանելի ձեռք Հայաստանում և Արցախում քանդում է ամեն ինչ: Բայց այդ ձեռքը մենք բոլորս տեսնում ենք, շատերը ուղղակի չեն ուզում հավատալ: Շատերը արդեն զզվել են ամեն ինչից: Շատերը հանձն են առել սատանյին ծառայելու պատրաստակամությունը և այլն, և այլն: Երբ ապրիլի վերջին բոլորիս հայտնի դեզիրտիր «անկախ» պատգամավորի շրջանակից լուր եկավ, որ հունիսի 1-ից Արցախի նախագահը արգելելու է «5-րդ ալիքի» հեռարձակումը, չհավատացի, ավելին՝ ժպատացի: Անցավ երկու օր և «5-րդ ալիքի» հեռերկոարձակումը դադարեցվեց: Հիմա այդ պատգամավորը իրեն հատուկ մոզիի հրճվանքով, ավետում է թե հեղափոխությունը հաղթելու է Արցախից: Տողատակով հասկացնում է, որ «5-րդ ալիքի» հեռարձակման դադարեցումը նախավարժանք է (թրեյնինգ է) ու դեռ ինչե՜ր են լինելու: Նրան հանգիստ չի տալիս, որ Արցախում հանգիստ է, որ արցախցիները զգոն են: Անհրաժեշտ է թուլացնել այդ զգոնությունը, պետք է խաթարել արցախյան անդորրը: Իր նման օրտարերկրյա գաղտնի հետախուզական ծառայությունների գործակալներին չի բավարարում ներկայիս վիճակը, հարկավոր են մեղավորներ և այդ «մեղավորներին» շուտով Արցախում «կբացահայտեն»: Ինչ որ է, ուզուում եմ այս գրառմամբ տեղեկացնել Արցախի մեր հեռուստալսարանին, որ երեք օր փորձեցինք հասկանալ Ստփանակերտում և հարակից շրջաններում «5-րդ ալիքի» հեռարձակումը դադարեցնելու պատճառները: Այն ինչ փաստեցինք, տհաճ է, ավելին չեմ բարձրաձայնի: Արցախը, իմ երակների արյունն է, և ափսոսում եմ, որ այդպես ստացվեց: Ներող եղեք.... Խոստանում եմ, շուտով հասանելի կլինենք, շատ շուտով»։
12:24
11:09
10:48
10:23
10:04
09:19
09:02
13:43
13:40
11:04
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
10:04 27.04.26
09:02 27.04.26
09:19 27.04.26
10:23 27.04.26
14:05 25.04.26
13:43 26.04.26
10:48 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44