«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ գայթակղությունը մեծ է անդրադառնալու և արձագանքելու ընդդիմության հասցեին հնչեցրած մեղադրանքներին, սակայն նման գայթակղության ինքը չի տրվի, քանի որ դրա ժամանակը չէ:
«Այսօր իրավիճակը թողած՝ իշխանությունն ընդդիմության մասին է խոսում, ժողովուրդ, ընդդիմության մասին ի՞նչ կա այդքան խոսելու, գործ է պետք անել: Ստեղծված իրավիճակի հետ կապված՝ և՛ մեր խմբակցությունը, և՛ ԲՀԿ-ն արել է: Կարող եմ արձանագրել, որ երկու խմբակցությունների որևէ առաջարկ չի ընդունվել, հիմա ամեն ինչ արվել է ձեր ասածով, ձեր պլանով իրականացվել է հակաճգնաժամային պայքար, այն, ինչը որ կա, ձեր ասածներով է արվել, ի՞նչ եք ուզում ընդդիմությունից»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Խմբակցության ղեկավարը դժգոհեց՝ ով գալիս է՝ ընդդիմությունից է խոսում, ի՞նչ կա ընդդիմության հետ, երկրում ստեղծվել է վատ իրավիճակ, վատ տվյալներ:
«Ամբողջ աշխարհում էլ ընդդիմությունը կարող է տալ միայն առաջարկներ, այլ բան անել չի կարող: Տվել ենք առաջարկներ, չեք ընդունել, արել եք ձեր ուզածով, ու կա այն, ինչ կա, հիմա ի՞նչ եք ուզում»,-հավելեց նա:
Էդմոն Մարուքյանը նաև ընդգծեց, որ ընդդիմությունը կողմ է իշխանական պատգամավոր Նարեկ Զեյնալյանի ներկայացրած նախագծին՝«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ, սակայն նույն իշխանությունն ուզում է, որ նախագիծը չընդունվի, իսկ ընդդիմությունն էլ ասում է, որ նախագիծը հրատապ է, և այն պետք է ընդունվի:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է մեկուսացված և ինքնամեկուսացված վարձու աշխատողներին տրամադրել նպաստ՝ ժամանակավոր անաշխատունակության տրամաբանության սահմաններում: Սակայն Նարեկ Զեյնալյանը՝ որպես հիմնական զեկուցող, կոչ էր արարել դեմ քվեարկել նախագծին, քանի որ Կառավարությունն առաջարկել է դադար վերցնել՝ որոշակի հաշվարկներ անելու համար:
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02