Դիմակ կրելու կանոնների խախտման համար տուգանք կսահմանվի. համապատասխան փոփոխությունները Քրեական օրենսգրքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում արդեն ներկայացվել են Վրաստանի խորհրդարան: Փոփոխությունների համաձայն՝ ֆիզիկական անձը կտուգանվի 50 լարիով (մոտ 17 դոլար)՝ փակ հասարակական վայրում դիմակ կրելու կանոնները խախտելու համար, հայտնում է News-Georgia-ն: Միեւնույն ժամանակ, իրավաբանական անձը, որը թույլ կտա առանց դիմակ ունեցող քաղաքացիներին մուտք գործել սեփական կամ վարձակալած փակ հանրային տարածք, կտուգանվի 500 լարիով (մոտ 170 դոլար): Ըստ օրինագծի՝ 50 լարիով կտուգանվեն ուղեւորները, ովքեր դիմակ չեն օգտագործում հասարակական տրանսպորտում, այդ թվում նաեւ մետրոյում: Հասարակական տրանսպորտի առանց դիմակի վարորդը նույնպես կտուգանվի 50 լարիով: Ինչ վերաբերում է տաքսիին (M1 կատեգորիա), ապա այս դեպքում եւս վարորդը եւ ուղեւորները պետք է դիմակներով լինեն: Եթե ուղեւորը դիմակ չունի, ապա կտուգանվի 50 լարիով, ինչպես եւ տաքսիի վարորդը: 50 լարի տուգանք է նախատեսված ինչպես վարորդի, այնպես էլ ուղեւորների համար, եթե ավտոմեքենայում չորսից ավել մարդ կա՝ վարորդը ներառյալ: Փոփոխությունները վերաբերում են նաեւ մեկուսացման եւ կարանտինի կանոնների խախտումներին, այս դեպքում ֆիզիակական անձը կտուգանվի 2 հազար լարիով (մոտ 690 դոլար), իսկ իրավաբանական անձը՝ 10 հազար լարիով (մոտ 3.4 հազար դոլար):
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02