ARM | RUS |

Նախկին փոխոստիկանապետը ներկայացնում է անձանց իրավունքները՝ հնարավոր խախտումները կանխելու համար

05.06.20 | 17:45

Ոստիկանության պետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը հրապարակել է անձանց իրավունքները երման ենթարկելիս կամ նրա իրավունքները այլ կերպ սահմանափակելիս։

«Ոստիկանության ծառայողների հետ շփումները հասկանալի պատճառներով այսուհետ ավելի հաճախակի են դառնալու: Ստորև ներկայացնում եմ մի տեղեկություն, որի իմացությունը կարող է կանխել ինչպես Ձեր իրավունքների հնարավոր խախտումներն, այնպես էլ ոստիկանության ծառայողների օրինական պահանջների հնարավոր չկատարման /անհնազանդության/ անցանկալի դեպքերը: Անձին բերման ենթարկելիս, կամ նրա իրավունքները այլ կերպ սահմանափակելիս, ոստիկանության ծառայողը պարտավոր է ներկայանալ՝ հայտնելով իր պաշտոնը, կոչումը և ազգանունը, և հենց տեղում, բերման ենթարկելուց առաջ, բանավոր ծանուցել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 14-ի N 818-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկով նախատեսված իրավունքները (առնվազն հիմնականները): Համաձայն այդ ցանկի՝ անձն իրավունք ունի. 1) սահմանափակման պահից իմանալու իր ազատության սահմանափակման պատճառները, հիմքերը, իր ազատությունը սահմանափակող ոստիկանության ծառայողի պաշտոնը, կոչումը, ազգանունը. 2) ստանալու իրավաբանական օգնություն. 3) բացատրություններ տալու փաստաբանի ներկայությամբ կամ հրաժարվելու բացատրություններ տալուց. 4) ծանոթանալու իր իրավունքների ու ազատությունների սահմանափակմանն անմիջականորեն առնչվող փաստաթղթերին կամ նյութերին. 5) պահանջելու, որպեսզի ոստիկանություն բերելու պահից սկսած` երեք ժամվա ընթացքում իր գտնվելու վայրի մասին տեղեկացվի իր կողմից ընտրված անձին. 6) անհրաժեշտության դեպքում ստանալու բժշկական օգնություն. 7) պահանջելու օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել իր ազատության սահմանափակման կապակցությամբ իր կամ ընտանիքի անդամների կյանքին, առողջությանը, գույքին սպառնացող վտանգը վերացնելու, ինչպես նաև իր տիրապետման տակ գտնվող` առանց հսկողության մնացած գույքը պահպանելու նպատակով. 8) ծանոթանալու իր ազատության սահմանափակման օրինականությունը և հիմնավորվածությունը բողոքարկելու կարգին, ոստիկանության գործողություններն ու որոշումները բողոքարկելու վերադասության կարգով կամ դատախազին կամ դատարան. 9) ոստիկանություն բերվելիս` իր պահանջով ստանալու իրավունքների մասին իր համար հասկանալի լեզվով գրավոր ծանուցում. 10) պահանջելու, որպեսզի իրեն թույլ տան օգտվելու իր իրավունքներից` դրա մասին գրավոր դիմելով իր ազատությունը սահմանափակած ոստիկանության ծառայողին: - Մինչև անձին բերման ենթարկելը, ինչպես նաև ուժ գործադրելուց առաջ, ոստիկանության ծառայողը պարտավոր է վերջինիս տեղեկացնել իրավախախտման հետևանքների, ինչպես նաև ուժ գործադրելու իր մտադրության մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով ներկայացված օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ ոստիկանության ծառայողի կյանքի ու առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ, կամ երբ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնար է: - Գործնականում, քաղաքացիները առավելապես բերման են ենթարկվում ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու համար, որպիսի արարքը հանդիսանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում: - Բերման ենթարկվածը ոստիկանության բաժնում կարող է պահվել ոչ ավելի քան 3 (երեք) ժամ, ընդ որում՝ օրենքով նախատեսված այս ժամկետը սկսում է հոսել քաղաքացուն ազատությունից փաստացի զրկելու պահից: Բերման ենթարկելը, նույն է թե՝ վարչական կարգով ձերբակալելը, ինքնանպատակ չէ: Այն կիրառվում է բերման ենթարկվողի ինքնությունը պարզելու և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով: - Բերման ենթարկվելուց խուսափելու համար խորհուրդ եմ տալիս Ձեր մոտ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, որի առկայությունը հնարավորություն է տալիս ոստիկանության ծառայողին՝ իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմել հենց իրավախախտման վայրում, առանց անձին ոստիկանություն տանելու: Հետևապես, իր մոտ անձնագիր ունեցող քաղաքացուն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով բերման ենթարկելն իրավաչափ չի կարող համարվել, եթե տվյալ իրադրությունում ոստիկանության ծառայողների համար օբյեկտիվ այլ խոչընդոտներ առկա չեն եղել. - Եթե բերման ենթարկվածի նկատմամբ ոստիկանության բաժնում կազմվել է վարչական իրավախախտման և վարչական ձերբակալման արձանագրություն, ապա անձը պետք է անհապաղ ազատ արձակվի՝ անկախ ձերբակալման առավելագույն 3 (երեք) ժամը լրացած լինելուց: - Կատեգորիկ ձեռնպահ մնացեք ոստիկանության ծառայողների պահանջները չկատարելուց, անհնազանդություն կամ դիմադրություն ցուցաբերելուց, կամ ծառայողներին անձնական վիրավորանքներ հասցնելուց, անգամ ՝ եթե համոզված եք, որ Ձեր նկատմամբ կատարվում է ակնհայտ ապօրինություն, ոստիկանության ծառայողը չի ներկայանում, չի ծանուցում Ձեր իրավունքները, չի հայտարարում, թե ինչ իրավախախտման մեջ եք կասկածվում և այլն. - Ոստիկանության ծառայողի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, կարող է առաջ բերել նույնիսկ քրեական պատասխանատվություն՝ ընդհուպ մինչև 5 (հինգ) տարի ժամկետով, իսկ ծառայողի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ 5-10 տարի ժամկետով ազատազրկմամբ: - Նկարագրված իրավիճակներում հայտնվելու դեպքերում, Ձեր բոլոր առարկություններն ու դիտողությունները Ձեր նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի առնչությամբ, այդ թվում՝ անձնական կամ Ձեր մոտ գտնվող իրերի (առարկաների) խուզարկության արդյունքները արձանագրել տվեք կամ ինքներդ գրավոր շարադրեք կազմվող արձանագրություններում (հատուկ դրա համար արձանագրության բլանկներում կան նախատեսված տողեր): Արձանագրություններում դիտողություններ ու առարկություններ ամրագրելը իրավունքների պաշտպանության լավագույն ձևն է, ուստի նման դեպքերում արձանագրությունները ստորագրելուց հրաժարվելն անմտություն է: - Ձեր իրավունքների պաշտպանության համար կարող եք հընթացս զանգահարել 1-02, հրավիրել փաստաբան, դիմել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ծառայողների գործողությունները վերադասության կարգով գրավոր բողոքարկել ոստիկանության ղեկավար պաշտոնատար անձանց: Փաստաբան հրավիրելու կամ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ դիմելու Ձեր ցանկությունը անպայման արձանագրեք և օգտվեք զանգի իրավունքից կամ զանգի խնդրանով դիմեք ոստիկանության ծառայողին՝ հետամուտ լինելով այդ փաստի արձանագրմանը: Հ. Գ. Միանում եմ համաճարակով պայմանավորված անվտանգության բոլոր կանոնները պահպանելու մեր հազարավոր քաղաքացիների կոչին»։


Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով

Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական...

15:04

Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու

Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել...

13:31

Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին

Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության...

13:29

Դեպքից երկու օր անց հիվանդանոցում մահացել է մոպեդավար 14-ամյա աղջնակը

Դեպքից երկու օր անց հիվանդանոցում մահացել է մոպեդավար 14-ամյա...

13:21

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր...

12:52

Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է

Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է

12:36

Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այցով կմեկնի Իրան

Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այցով կմեկնի...

12:21

Հոկտեմբերի 10-ին ուխտերթ՝ հայցելու Սրբոց Թարգմանչաց բարեխոսությունը

Հոկտեմբերի 10-ին ուխտերթ՝ հայցելու Սրբոց Թարգմանչաց...

12:04

Աստծուն հավատացող մարդն ավելի քիչ խոցելի կլինի կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ․ Փաշինյան

Աստծուն հավատացող մարդն ավելի քիչ խոցելի կլինի կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ․...

10:49

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների...

10:23

Պետք է քննարկվի Սիսիան մտած ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ. Աբրահամյան

Պետք է քննարկվի Սիսիան մտած ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ...

10:02

Կրակոցներ են հնչել Երևանում, վիրավոր կա

Կրակոցներ են հնչել Երևանում, վիրավոր կա

18:22

Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել ապաստանների տրամադրումը՝ զանգվածային միգրացիայի պատճառով

Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել ապաստանների տրամադրումը՝ զանգվածային միգրացիայի...

17:48

Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ

Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ....

17:34

Քրիստինա Քվինի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ու ԹՐԻՓՓ-ին առնչվող հարցերի

Քրիստինա Քվինի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ու ԹՐԻՓՓ-ին...

17:21

FlyDubai-ի չվերթի հնդիկ օդաչուն Մոդիին պատմել է միջադեպի մասին

FlyDubai-ի չվերթի հնդիկ օդաչուն Մոդիին պատմել է միջադեպի...

17:03

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Մատենադարանի տպավորությունների մատյանում գրառում է արել

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Մատենադարանի տպավորությունների մատյանում գրառում է...

16:44

Ուղիղ 24 ժամ առաջ Հայաստանում սարսափելի դեպք է տեղի ունեցել. զինված ադրբեջանցին ներխուժել է հայի տուն և երեխաների աչքի առաջ կրակել մոր վրա. Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում

Ուղիղ 24 ժամ առաջ Հայաստանում սարսափելի դեպք է տեղի ունեցել. զինված ադրբեջանցին ներխուժել է հայի...

16:28

Լուկաշենկոն Փաշինյանին կոչ արեց ԵՄ հարցում «սայլը ձիուց առաջ չկապել»

Լուկաշենկոն Փաշինյանին կոչ արեց ԵՄ հարցում «սայլը ձիուց առաջ...

16:22

ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում....

16:11

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02