Այդ պարային համույթի հետ կապված մենք ոչ կապ ունենք, ոչ տեղեկություն ենք ունեցել, դա եղել է շու ծրագիր, որը կազմակերպել է կոնկրետ միջոցառման պատվիրատուն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Վիլլա հիլս» ռեստորանային համալիրի փոխտնօրեն Հովհաննես Նալբանդյանը՝ անդրադառնալով սոցանցերում հրապարակված տեսանյութին, որտեղ բեմադրված է, որ ՀՀ ոստիկանության ու ԱԱԾ աշխատակիցները ներխուժում են հարսանիք:
Նա նշեց, որ, բնականաբար, չի կարող ինֆորմացիա տրամադրել, թե ով է եղել միջոցառման պատվիրատուն: «Միջոցառմանը մասնակցել է մոտ 30 հոգի: Այսինքն՝ 30 հոգանոց միջոցառում է եղել, սեղաններին նստած են եղել 5 հոգուց ոչ ավել, սեղանները մեկը մյուսից եղել են 2 մետր հեռավորության վրա: Այն, ինչ պահանջվում է ըստ օրենքի, մեր կողմից պահպանվել է: Պարբերաբար ախտահանում է տեղի ունեցել ալկոգելով, մարդիկ եղել են դիմակներով, բնականաբար ոչ սնվելու ընթացքում»,- ասաց նա:
Ըստ փոխտնօրենի՝ որևէ արտառոց բան չի եղել, այդ պարային համույթն է միայն և ոչ ոք տեղյակ չի եղել, թե ինչ է լինելու:
Նա նշեց, որ ուժային կառույցներից արդեն ռեստորանային համալիր գնացել են: «Եկել են իրենց աշխատանք են կատարել, ինֆորմացիա են ստացել: Զրուցել ենք, ամեն ինչ կարգ ու կանոնի սահմաններում է», նշեց նա:
Իսկ թե ինչ նկատի ուներ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը՝ իրենց ռեստորանային համալիրի անունը տալով ու նշելով, թե արդյունքն այսօր կիմանան, նա ասաց. «ինձ թվում է նման շոու կազմակերպելուն, կամ եթե դա վիրավորանք է համարվել, երևի դրան էր վերաբերում»:
Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատասխանելով Tert.am-ի հարցին, հայտարարել էր, որ իրավապահ համակարգի աշխատողների հագուստով բեմականացումը ճիշտ չէ, դրա արդյունքն այսօր կտեսնեք:
13:43
13:40
11:04
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44