ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նախօրեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ելույթին և դրան հաջորդած արձագանքին: Նաիրա Զոհրաբյանն այս առիթով գրել է.
«Երբ իմ հարգարժան գործընկեր Լիլիթ Մակունցը և իր խմբակիցները անհասկանալի բուռն արձագանք են տալիս Գագիկ Ծառուկյանի՝ ստեղծված իրավիճակին տրված օբյեկտիվ գնահատականներին և մի ողջ կուսակցություն հանվում է մարտական դիրքեր, ստիպված եմ իմ գործընկերոջը հիշեցնել, որ Գագիկ Ծառուկյանի մտահոգություններից ընդամենը պետք էր հետևություններ անել, և ոչ թե անձնական վիրավորանք հասցնելու SOS հրահանգ տալ ու հրահանգին ենթարկվել։
Ու երբ, հարգելի Լիլիթ, խոսում եք մերժված քաղաքական խմբերի մասնիկների և ատոմների մասին, նորից ստիպված եմ ևս մեկ անգամ թարմացնել բոլորի հիշողությունն ու ևս մեկ անգամ հիշեցնել, թե ինչպես նախորդ իշխանությունը մեկ հրահանգով, մեկ գիշերում կալանավորեց մեր մոտ 700 թիմակիցների և համախոհների, ինչպես մեկ հրահանգով «Բարգավաճ Հայաստանի» դեմ կազմակերպվեց խայտառակ և անբարո քարոզարշավ, երբ նախորդ իշխանության կողմից օգտագործվեցին ամենաամոթալի քարոզչական գործիքները։
Ու էդ ֆոնին մենք իրավունք ունենք տրամաբանական հարցադրում անել՝ թե էդ ինչպե՞ս է լինում, որ դուք և ձեր թիմակիցները, հեղափոխության օրերին արագաչափեր էիք փակում, ոստիկանների ձեռքից զենք էիք վերցնում, Ռադիոտուն էիք գրավում և նախկին իշխանությունն այդ ամենը իդեալական մարսում էր ու որևէ քայլ չձեռնարկեց։
Չէ, ես ոչինչ չեմ ակնարկում. ընդամենը երբեմն-երբեմն հռետորական սույն հարցը բարձրացնելու օբյեկտիվ ցանկցություն է առաջանում՝ թե իրականում ո՞վ է ում շարունակությունը»։
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02