Հայաստանը մեկ միլիոն բնակչին բաժին ընկնող կորոնավիրուսով վարակակիրների թվով աշխարհում արդեն 20-րդ տեղում է: Երկիրը հունիսի 5-ին այս ցուցանիշով աշխարհում 22-րդ տեղում էր , իսկ հունիսի 3-ին՝ 28-րդ: Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ Հայաստանում մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում վարակման 4431 դեպք, իսկ վարակվածների բացարձակ թիվը, վերջին տվյալներով (հունիսի 7-ի), 13 130 է: Այս ցուցանիշով առաջին երեք տեղերը աշխարհում զբաղեցնում են Կատարը, Սան Մարինոն եւ Վատիկանը՝մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող 24 500, 20 043 եւ 14 981 դեպքերով: Սակայն հարկ է նշել, որ Սան Մարինոյի եւ Վատիկանի բնակչության թվաքանակը շատ փոքր է, եւ այնտեղ վարակման դեպքերի թիվն էլ փոքր է՝ համապատասխանաբար ընդամենը 680 եւ 12: Ներկայումս Վատիկանում ակտիվ դեպքեր չկան՝ 12 պացիենտն էլ ապաքինվել է: ԱՄՆ-ն շարունակում է վարակումների բացարձակ թվով (2 007 449) աշխարհում առաջատարը մնալ, իսկ մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող դեպքերի թվով աշխարհում 12-րդ տեղում է: 19-րդ տեղում է Շվեդիան, որտեղ, հիշեցնենք, ինչպես երկրների մեծ մասում, խիստ կարանտին չի մտցվել. այնտեղ մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում 4431 դեպք, ինչպես Հայաստանում: Ճիշտ է, մահացությունը մի քանի անգամ ավելի է, քան մեզ մոտ. Շվեդիայում COVID-19-ից արդեն մահացել է 4659 մարդ, ինչը մեկ միլիոն բնակչության հաշվարկով կազմում է 462 մահ: Հայաստանում գնարցված մահերի թիվը 200 է, մեկ միլիոն բնակչության հաշվարկով՝ 68: Նշենք, որ ըստ վերջին ցուցանիշի՝ Հայաստանն այսօրվա դրությամբ աշխարհում 37-րդ տեղում է: Իսկ առաջին տեղում է Սան Մարինոն, որտեղ մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում 1238 մահ:
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33