ARM | RUS |

2026-ի ընթացքում զգալիորեն կակտիվանան «TRIPP ուղի» նախագծի վրա ազդեցություն ունենալու հիբրիդային գործողությունները. Զեկույց

20.01.26 | 14:14

Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցը։


Զեկույցի՝ «Հիբրիդային սպառնալիքներ» բաժնում նշված է. «Մեր երկրի այս տարվա արտաքին վտանգների պատկերում օբյեկտիվորեն մեծ բաժին են կազմում կանխատեսվող արտաքին միջամտության և հիբրիդային վտանգների մասին գնահատականները՝ պայմանավորված 2026 թվականը Հայաստանում համապետական ընտրությունների տարի լինելու հանգամանքով։ Սակայն մինչև Հայաստանի դեմ ուղղված հիբրիդային սպառնալիքների մասին խոսելը, օգտակար ենք համարում ներկայացնել, թե Ծառայությունն ինչպես է ձևակերպում հիբրիդային սպառնալիքների նյութականացման, այն է՝ հիբրիդային պատերազմի (hybrid warfare) հասկացությունը։ Պետք է նաև նկատի ունենալ, որ այս հասկացության համընդունելի կամ միջազգային կոդիֆիկացված սահմանում առայժմ չկա, ինչը նաև պարարտ հնարավորություն է ստեղծում հիբրիդային պատերազմի գործիքակազմ կիրառող դերակատարների համար՝ թիրախավորելու ինքնին այս երևույթը բնորոշող հասկացությունների ճշմարտացիությունը և կոնկրետությունը։ Ի՞նչ է հիբրիդային պատերազմը Հիբրիդային պատերազմը մեկ ընդհանուր մտահաղացմամբ տարբեր բնույթի միջոցների (ռազմական, տնտեսական, տեղեկատվական) համադրության՝ բացահայտ ու ծածուկ եղանակով կիրառումն է՝ նպատակ ունենալով վնասել թիրախին՝ ստեղծելով անորոշություններ, տագնապ, պետական ինստիտուտների բնականոն գործունեության պարալիզացում, հանրային կարծիքի ցանկալի ուղղությամբ ուղղորդում, միաժամանակ բարդացնելով պատասխանատվության վերագրման ու պատասխան քայլերի հնարավորությունները, ինչպես նաև հիբրիդային պատերազմի հեղինակի բացահայտումը։ Այդ մեթոդները կարող են ընդգրկել, օրինակ՝ ոչ ֆորմալ զինված խմբերի կիրառում, կիբեռհարձակումներ, տեղեկատվական վնասարար գործողություններ, տնտեսական ճնշումներ, չհայտարարված տնտեսական պատժամիջոցներ, արտաքին ազդեցության ենթարկվող ներքաղաքական սուբյեկտների քաղաքական ակտիվացում ու հստակ գործողություններում նրանց ներգրավում և այլն։ Պետք է նաև նկատի ունենալ, որ կախված կոնկրետ դեպքից և նպատակից՝ հիբրիդային գործիքակազմ կիրառողը կարող է օգտվել նշված միջոցների տարբեր համադրություններից։ Հայաստանի հիբրիդային սպառնալիքները 2026 թվականին 2025 թվականին Հայաստանն առնչվել է հիբրիդային սպառնալիքների նյութականացման տարբեր դրսևորումների, որոնք 2026 թվականի ընտրություններով պայմանավորված մեծ հավանականությամբ կդառնան ավելի ընդգրկուն, ավելի բարդ, ավելի մասշտաբային։ Հայաստանի դեմ հիբրիդային գործողությունները հետապնդում են մի շարք նպատակներ, այդ թվում՝ արժեզրկել ու իմաստազրկել խաղաղության հաստատման հնարավորությունը, դրա փաստը, խաղաղության հասնելու ճանապարհի ձեռքբերումները և դրա հետ կապված դրական մթնոլորտը, սերմանել դավադրապաշտական մտքեր, որ իբրև թե առկա են գաղտնի համաձայնություններ՝ ուղղված Հայաստանի շահերի դեմ, շահագործել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների զգայունությունները՝ մեր հասարակությանը մատուցելով կեղծ աշխարհաքաղաքական և իրականությանը չհամապատասխանող երկընտրանքներ։ 2026 թվականի ընթացքում մեծ հավանականությամբ զգալիորեն կակտիվանան մասնավորապես «TRIPP ուղի» նախագծի վրա ազդեցություն ունենալու հիբրիդային գործողությունները։



Ընդ որում, 2025 թվականի երկրորդ կեսին արդեն իսկ ուրվագծվել է, որ ծրագիրը թիրախավորող տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարները, մեծ հավանականությամբ, տարբեր նպատակներ հետապնդելով, այդուհանդերձ իրականացնում են որոշակիորեն հատվող գործողություններ։ Հայաստանի դեմ հիբրիդային գործողություններում ներգրավված պետական և ոչ պետական դերակատարների կողմից մեծ հավանականությամբ կիրառվելիք գործիքակազմը կներառի՝ Վնասակար կիբեռգործողություններ Դրանք միտված են Հայաստանի կրիտիկական ենթակառուցվածքները կաթվածահար անելուն, դրանց կառավարման կորստին, կենսական ծառայությունների մատուցման չեղարկմանը և այլն։ Այս առումով հավանականությունը բարձր է, որ թիրախում կհայտնվեն՝ ֆինանսաբանկային կազմակերպությունները, կապի և հաղորդակցության ենթակառուցվածքները, կառավարության (այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, տարածքային ու տեղամասային ընտրական հանձնաժողովների) թվային հարթակները, այդ թվում՝ հանրային ծառայությունների մատուցման թվային ենթակառուցվածքները, էլեկտրականության բաշխման թվային ենթակառուցվածքը և այլն։ Տեղեկատվական վնասարար գործողություններ Նախընտրական շրջանում արտաքին դերակատարների կողմից տեղեկատվական վնասարար գործողությունները (կեղծ, խեղաթյուրված, համատեքստից կտրված տեղեկատվություն, վնասարար տեղեկատվական օպերացիաներ) դրսևորվում են մեր հանրությանը կեղծ ու խեղաթյուրված տեղեկություններով թիրախավորելու, մեր տեղեկատվական տիրույթում Հայաստանի շահերին հակասող խոսույթներ ներմուծելու ձևով՝ նպատակ ունենալով ուղղորդել առաջիկա ընտրություններում ընտրողների կամաարտահայտումը։ Գործի է դրվում ինչպես տեսանելի քարոզչության, այնպես էլ քողարկված տեղեկատվական գործողությունների համադրություն։ Հայաստանի դեմ տեսանելի քարոզչությունը հիմնականում իրականացվում է օտարերկրյա պետական/իշխանական մարմինների, այդ թվում՝ հատուկ ծառայությունների կամ նրանց հետ կապված ռեսուրսների միջոցով։ Քողարկված գործողությունները, որոնք հաճախ սնուցում և բազմապատկում են տեսանելի քարոզչությունը, օգտագործում են որևէ օտարերկրյա պետական դերակատարի ակնհայտ հետք չպարունակող կայքէջեր և օգտահաշիվներ՝ առավել կտրուկ, շոկային էֆեկտ առաջացնող թեզեր շրջանառելու նպատակով։ 2025 թվականին արձանագրել ենք տարբեր դերակատարների կողմից կեղծ հաշիվների և գովազդների, բոտային ցանցերի միջոցով կեղծ տեղեկատվության, ապատեղեկատվության կամ խեղաթյուրված տեղեկատվության տարածման մարտավարություն։ Շարունակել են աճել արհեստական բանականությամբ կեղծ տեքստային և տեսաձայնային նյութերի գեներացման հնարավորությունները՝ ձևավորելով ճկուն և արագ զարգացող գործիքների օգտագործմամբ մեծ ծավալով ապատեղեկատվության տարածման կայուն միտում, որը մեծ հավանականությամբ ավելի մասսայական կդառնա 2026 թվականին»։


Խաղաղությունն անհնար է առանց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան

Խաղաղությունն անհնար է առանց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված...

17:11

Ֆրանսիայի ԱԳՆ․ Անցած մեկ տարվա ընթացքում Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղությունը դարձրել են շոշափելի

Ֆրանսիայի ԱԳՆ․ Անցած մեկ տարվա ընթացքում Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղությունը դարձրել են...

16:37

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

16:25

ՄԻՊ-ը անընդունելի է համարում քրեական վարույթի շրջանակում անձնական և ընտանեկան տվյալների հրապարակումը

ՄԻՊ-ը անընդունելի է համարում քրեական վարույթի շրջանակում անձնական և ընտանեկան տվյալների...

16:14

Խաղողօրհնեքը կնշվի օգոստոսի 16-ին

Խաղողօրհնեքը կնշվի օգոստոսի 16-ին

15:55

Մահացել է Մեսսիի հայրը

Մահացել է Մեսսիի հայրը

15:37

Խաղողօրհնեքը կնշվի օգոստոսի 16-ին

Խաղողօրհնեքը կնշվի օգոստոսի 16-ին

14:03

Փաշինյանը զանգահարել է Ալիևին

Փաշինյանը զանգահարել է Ալիևին

12:42

Հովիկ Աբրահամյանի որդին՝ Գագիկ Ծառուկյանի փեսան, ձերբակալվել է սպանություն պատվիրելու մեղադրանքով

Հովիկ Աբրահամյանի որդին՝ Գագիկ Ծառուկյանի փեսան, ձերբակալվել է սպանություն պատվիրելու...

12:29

Պարեկային ծառայության նախկին պետ Խուդինյանին նշանակեցին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ

Պարեկային ծառայության նախկին պետ Խուդինյանին նշանակեցին Փրկարար ծառայության տնօրենի...

12:03

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի...

11:43

Բացահայտվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավարի կողմից պատվիրված սպանության դեպքը

Բացահայտվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավարի կողմից պատվիրված սպանության...

11:26

Սերժ Սարգսյանն ուներ այնքան վստահություն ու ըմբռնում իր գործընկերոջ մոտ, որ նույնիսկ մեկ հեռախոսազանգով լուծում էր Հայաստանի պարենային անվտանգության խնդիրը

Սերժ Սարգսյանն ուներ այնքան վստահություն ու ըմբռնում իր գործընկերոջ մոտ, որ նույնիսկ մեկ...

11:14

Հուլիսին Հայաստան այցելել է 198 709 զբոսաշրջիկ

Հուլիսին Հայաստան այցելել է 198 709 զբոսաշրջիկ

10:44

Մեր պատմության ղեկը կրկին հայտնվել է մեր ձեռքում․ Փաշինյանի ուղերձն օգոստոսի 8-ի առիթով

Մեր պատմության ղեկը կրկին հայտնվել է մեր ձեռքում․ Փաշինյանի ուղերձն օգոստոսի 8-ի...

10:23

Ադրբեջանը շարունակում է ռազմական գնումները․ ՀՀ իշխանությունը հակազդե՞լ է, հարցնես, կասեն՝ խոսենք, պատերազմ կսադրենք․ Աբրահամյան

Ադրբեջանը շարունակում է ռազմական գնումները․ ՀՀ իշխանությունը հակազդե՞լ է, հարցնես, կասեն՝ խոսենք,...

10:03

«Արարատցեմենտ»-ին պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ»․ Դատախազություն

«Արարատցեմենտ»-ին պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ»․...

18:42

ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան

ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել....

18:33

Կաթողիկոսը քաղաքացիների «վեհափառ-վեհափառ» վանկարկումների ներքո դուրս եկավ դատարանից և նրանց ուղեկցությամբ քայլեց դեպի Մայր տաճար

Կաթողիկոսը քաղաքացիների «վեհափառ-վեհափառ» վանկարկումների ներքո դուրս եկավ դատարանից և նրանց...

17:34

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Լիտվա

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է...

17:18

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02