Գնդապետ Վահե Ղազարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ նշանակվել է ՀՀ ոստիկանապետ՝ այդ պաշտոնում փոխարինելով Արման Սարգսյանին։ Նշենք, որ 2019-ին երբ Վահե Ղազարյանը նշանակվեց փոխոստիկանապետ, լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ Վահե Ղազարյանը տավուշցի է. Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերը։ Ստորեւ ներկայացնում ենք Գասպարյանի կենսագրությունը. Վահե Ղազարյանը ծնվել է 1974թ. հունիսի 15-ին, Իջեւան քաղաքում: 1995թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: 2009թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 23.07.1995-05.11.1996թթ. ծառայել է Զինված ուժերում: 27.12.2003-16.01.2004թթ. Տավուշի մարզային ՆԳ վարչության շտաբի տեսուչ /ի հաշիվ ավագ տեսուչի/, 16.01.2004-23.12.2005թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի տեսուչ /ի հաշիվ ավագ տեսուչի/, 23.12.2005-03.02.2007թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի թմրաբիզնեսի եւ թմրամոլության դեմ պայքարի օպերլիազոր/ի հաշիվ թմրաբիզնեսի եւ թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազորի/, 03.02.2007-28.02.2008թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի եւ թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր, 28.02.2008-22.12.2009թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի եւ թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր, 22.12.2009-12.01.2012թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, 12.01.2012-11.03.2016թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի պետի տեղակալ օպերատիվ գծով, 11.03.2016-19.05.2018թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ, 19.05.2018-22.05.2019թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ: Հայաստանի Հանրապետության Նախագահի 2019թ. մայիսի 22-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին: Պարգեւատրվել է ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներով եւ կրծքանշաններով: Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի:
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
18:52
18:37
18:22
18:09
16:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03