ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ստեղծվում է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն, որը ոչ միայն զբաղվելու է ընթացիկ հարցերով, այլ նաև մասնակցելու է ոլորտի քաղաքականության մշակման և օրենսդրության կատարելագործման աշխատանքներին: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
ԿԳՄՍ նախարարությունն արդեն մշակել և շրջանառության մեջ է դրել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթը: Ոլորտը կարգավորող այլ փաստաթղթեր և ընթացակարգեր նույնպես վերանայման կարիք ունեն, այդ թվում՝ պատմամշակութային հիմնավորման նախագծերը, ինչը, ըստ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի, ելակետային հիմք է տարածաշրջանների, քաղաքների և մյուս բնակավայրերի մանրամասն հատակագծման և կառուցապատման նախագծերի համար:
Այս համատեքստում, նույն օրենքի 19-րդ հոդվածի համաձայն, ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է գործընթաց սկսել Երևանի պատմամշակութային հիմնավորման նախագծի առաջադրանքը կազմելու և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ սահմանված կարգով հաստատելու ուղղությամբ: Առանց միասնական աշխատանքի (Քաղաքաշինության կոմիտե, Կադաստր կոմիտե, Երևանի քաղաքապետարան, համայնքապետարաններ, քաղաքացիական հասարակություն) հուշարձանների, պատմամշակութային միջավայրերի պահպանման, ինչպես նաև ուրբանիստական հարցերի լուծումը որևէ հաջողություն չի ունենա:
Պատրաստ ենք քննարկել յուրաքանչյուր շենքի կարգավիճակի հարցը, հընթացս համալրել նորահայտ հուշարձանների ցանկը, ԿԳՄՍ նախարարության մասնագիտական խորհուրդների մեջ ներառել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02