ԱՄՆ արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը հաստատել է լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները Սպիտակ տան մոտակայքում բողոքի ցույցերի ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել են պատսպարվել ստորգետնյա բունկերում, հայտնում է CNN հեռուստաալիքը։
«Ամեն բան այնքան վատ էր, որ Գաղտնի ծառայությունը նախագահին խորհուրդ էր տվել ստորգետնյա բունկեր իջնել։ Չենք կարող թույլ տալ, որ մեր երկրում նման բան տեղի ունենա»,- նշել է Բարրը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցները մայիսի 29-ին Սպիտակ տան մոտակայքում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին նախագահ Դոնալդ Թրամփին և նրա կնոջը բունկեր են տեղափոխել։ Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ ոչ թե թաքնվել է Սպիտակ տան բունկերում, այլ «պարզապես ստուգել է այն»։
Թրամփը FOX News Radio-ի հետ զրույցում հայտարարել է, որ իր այցը բունկեր եղել է ուրբաթ կեսօրին, այլ ոչ թե գիշերը, և այնտեղ է եղել բունկերը «ստուգելու նպատակով»։
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտի սպանությունը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում՝ մայիսի 25-ին: Դրանից հետո ամբողջ երկրով մեկ օրեր շարունակ չէին դադարում բողոքի ցույցերը: Մարդիկ պահանջում են խստագույնս դատապարտել ոստիկան Դերեկ Չաուվինին, որը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ է արել նրան, ինչպես նաև մյուս երեք ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դեպքի վայրում և ոչինչ չեն ձեռնարկել տղամարդուն փրկելու համար:
Ներկա պահին բոլոր չորս նախկին ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01