Ես նախ ուզում եմ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարված աշխատանքի համար ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, ՊՆ-ում բարձրագույն սպայական կազմին ԶՈւ ԳՇ նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Այս ընթացքում Զինված ուժերում հսկայական աշխատանք է կատարվել, հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել, ձեւավորվել է շատ մեծ օրակարգ, որը դեռ պետք է իրագործվի:
Ես ուզում եմ շնորհավորել ԶՈւ ԳՇ նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին: Պարոն Գասպարյանն էլ ԶՈՒ-ում նոր մարդ չէ, անցել է զինվորական ծառայության առաջխաղացման բոլոր աստիճաններով: Արդեն բավական երկար ժամանակ զբաղեցնում է ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնը, եւ անկեղծ ասած, այս ընթացքում վարչապետի կարգավիճակում ավելի մոտիկից շփվելով ԶՈՒ-ի հետ, շատ կարեւոր արձանագրում եմ արել, որ կարող ենք ասել, որ զինվորականությունը որպես խավ կայացել է ՀՀ-ում: Զինվորականությունը մի մեծ ընտանիք է, որը մեր պետականության ողնաշարի դերն է կատարում եւ որի առկայությունը ամենակարեւոր երաշխիքն է մեր ինքնիշխանության, մեր լինելիության:
Հայաստանն ունի թե ներքին, թե արտաքին մարտահրավերներ, բայց ներքին մարտահրավերները երնեք այնքան ընդգծված եւ ուժեղ չեն լինելու, որքան արտաքինները եւ այս գործում մեր հիմնական ուժն ու երաշխիքը ԶՈՒ-ն է: ՀՀ կառավարությունը պարտավոր է ամեն ինչ անել ԶՈՒ-ի համար, իր առջեւ դրված խնդիրները լուծելու պայմաններ ստեղծելու համար:
Պարոն Գասպարյան ես համոզված եմ, որ փոփոխությունների ժառանգականությունը կապահովվեի նաեւ մեր խնդիրների լուծման որակն էլ ավելի կբարելավի: Ձեր ղեկավարությամբ Զինված ուժերը կդառնան ավելի մարտունակ: Մենք այդ խնդիրը միասին ենք ձեւակերպել այս դահլիճում գտնվողների հետ: Մեր գլխավոր խնդիրը հետեւյալն է. ՀՀ զինված ուժերի իմիջը եւ ԶՈՒ նկատմամբ հանրային վերաբերմունքը, սերը, հարգանքը գտնվում է հնարավոր ամենաբարձր մակարդակի վրա: Սա ամենալավ արձանագրումն է, որ կարող ենք անել: Մեն խնդիրն է Զինված ուժերում ծառայության իմիջը հավասարեցնել կամ առնվազն մոտեցնել ԶՈՒ իմիջին»,-ասաց Փաշինյանը:
Նա անդրադարձավ նաեւ զինվորականության սոցիալական երաշխիքներին՝ նշելով. «Զինվորականությունը մշտապես իր կյանքում, սոցիալական երաշխիքների համակագում պետք է զգա փոփոխություն: Հայաստանում զինվորականները պետք է լավ ապրեն, որովհետեւ նրանք ՀՀ ինքնիշխանության, պետականության ողնաշարն են: ՀՀ-ն, կառավարությունը, ժողովուրդը պետք է հոգ տանի սրա մասին: ԶՒ-ի եւ զինվորականության ինքնազգացողությունը ամենակարեւոր հանգամանքներից է, որը կանխորոշում է մեր ապագան: Ես համոզված եմ, որ ՀՀ-ում կա բավարար կամք, ներուժ, ընկալում այս խնդիրը լուծելու համար»:
Ինչ վերաբերում է ԳՇ արդեն նախկին պետ Արտակ Դավթյանին, վարչապետն ասաց. «Մենք պարոն Դավթյանի հետ առաջիկայում կվերլուծենք մեր համատեղ աշխատանքը, կարձանագրենք, թե ինչ է ստացվել, ինչը չի ստացվել եւ հույս ունեմ, որ կգանք ընդհանուր եզրակացությունների՝ եւ կատարվածի, եւ հետագա անելիքների վերաբերյալ»:
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03