Վարչապետը հայտարարեց, որ երկու անձ մահացել է, քանի որ չեն կարողացել տեղափոխել վերակենդանացման բաժանմունք, տեղ չի եղել: Այս մասին այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին հիշեցրեց հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հրավիրելով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուշադրությունը:
«Կուզենայի Ձեր արձագանքը լսել, որ բուժհաստատություններում տեղ չլինելու պատճառով մարդիկ մահացել են, սրան պետք է իրավական գործընթաց հետևի, թե ոչ պատասխանատվության մասով: Ի վերջո քրեական վարույթ պետք է հարուցվի՝ պարզելու համար մեղավորոներին, քանի որ գործ ունենք մարդկային կյանքերի հետ»,-ասաց նա:
Արման Թաթոյանը նշեց՝ որպեսզի քրեական վարույթ հարուցելու անհրաժեշտության հարցը լուծվի, անհրաժեշտ է հասկանալ կոնկրետ գործի հանգամանքները՝ արդյոք պաշտոնատար անձի մեղքով է եղել, թե ոչ: Նա նշեց, որ մարդու իրավուքնների պաշտպանի իրավասության սահմաններում սպասում են նաև դրա հետ կապված պարզաբանումներին, որպեսզի հասկանան հետագա գործունեությունը: «Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ այս պահին իմ կողմից ժամանակավրեպ կլինի քրեական վարույթի մասին խոսելը, և ճիշտ չի լինի կանխակալ գնահատականներ հնչեցնել».-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը շարունակեց, թե չի կարծում արդյոք, որ հենց բոլոր գործերը պարզաբանելու համար պետք է հարուցվի վարույթ, Արման Թաթոյանը պատասխանեց. «Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնատար անձ է, թեև անկախ է: Ի տարբերություն հասարակական, քաղաքական գործիչների, պատգամավորների, չեմ կարող նման գնահատականներ տալ»,-ասաց նա:
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33