Վարչապետը հայտարարեց, որ առնվազն երկու անձ մահացել է, քանի որ հնարավոր չի եղել տեղափոխել վերակենդանացման բաժանմունք մի պարզ պատճառով՝ տեղ չի եղել: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին նշեց հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա հարց ուղղեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին. «Այդուհանդերձ, Սահմանադրությամբ պետությունն ունի մարդու կյանքի իրավունքը երաշխավորելու միջազգային պարտավորություններ: ՄԻԵԴ-ը բազմաթիվ որոշումներով արձանագրել է պետության կողմից մարդու առողջությունը պահպանելու մասին եւ եթե այս կամ այն օղակը չի կարողացել պահպանել մարդու առողջությունը նախատեսում է հատուկ ընթացակարգեր: Կուզենայի Ձեր արձագանքը լսել, որ բուժհաստատություններում տեղ չլինելու պատճառով մարդիկ մահացել են, սրան պետք է իրավական գործընթաց հետեւի, թե ոչ պատասխանատվության մասով»: Ի պատասխան Արման Թաթոյանը նշեց. «Մենք կապի մեջ ենք պարետատան հետ ցանկացած հարցով: բուժօգնության ցուցաբերման հարցերով ես լրացուցիչ գրություններ եմ հասցեագրել, այդ դեպքով էլ, որ ստանանք լրացուցիչ տեղեկություններ, որովհետեւ ինձ անհրաժեշտ են պաշտոնական պարզաբանումներ»: Նաիրա Զոհրաբյանը եւս մեկ անգամ հնչեցրեց իր հարցը. «Երկու մարդ մահացել է հիվանդանոց չհասցնելու պատճառով: Ի վերջո քրեական վարույթ պետք է հարուցվի՞, թե ոչ, պարզելու համար մեղավորներին»: Թաթոյանն էլ ասաց. «Ոորպեսզի քրեական վարույթ հարուցելու անհրաժեշտության հարցը լուծվի, անհրաժեշտ է հասկանալ կոնկրետ գործի հանգամանքները՝ արդյոք պաշտոնատար անձի մեղքով է եղել, թե ոչ: Այսինքն մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում սպասում են նաեւ դրա հետ կապված պարզաբանումներին, որպեսզի հասկանանք մեր հետագա գործունեությունը: Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ այս պահին իմ կողմից ժամանակավրեպ կլինի քրեական վարույթի մասին խոսելը, եւ ճիշտ չի լինի կանխակալ գնահատականներ հնչեցնել»,-ասաց նա: Նաիրա Զոհրաբյանը շարունակեց, թե չի կարծում արդյոք, որ հենց բոլոր գործերը պարզաբանելու համար պետք է հարուցվի վարույթ, Արման Թաթոյանը պատասխանեց. «Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնատար անձ է, թեեւ անկախ է: Ի տարբերություն հասարակական, քաղաքական գործիչների, պատգամավորների, չեմ կարող նման գնահատականներ տալ»:
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02