ԵՄ-ն շարունակում է իր ռազմավարական երկխոսությունն ու համագործակցությունը գործընկեր Հայաստանի հետ` չնայած նոր կորոնավիրուսի բռնկմամբ ճգնաժամային բարդ ժամանակաշրջանին: Հունիսի 9-ին և 10-ին տեղի է ունենում ԵՄ վիրտուալ առաքելություն, որի ընթացքում նախատեսվում են բազմաթիվ հանդիպումներ ՀՀ կառավարության պաշտոնյաների, ՀՀ Ազգային Ժողովի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԵՄ առաքելությունը։ Այսօր, Եվրահանձնաժողովի արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման գծով տնօրեն՝ Լոուրենս Մերեդիթի և ԵԱԳԾ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի և ԵԱՀԿ-ի գծով տնօրեն Լյուկ Դեվինի կողմից՝ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի մասնակցությամբ մեկնարկել է ԵՄ վիրտուալ առաքելությունը: Առավորտյան տեղի են ունեցել առաջին հանդիպումները, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Քննարկման հիմնական թեման շարունակական ԵՄ աջակցությունն է ուղղաված Հայաստանին՝ արձագանքելու ՔՈՎԻԴ-19 ճգնաժամին առողջապահության և սոցիալ-տնտեսական հարթություններում, համատեղ ապահովելով օգուտներ հայ ժողովրդին և բիզնեսներին: Կողմերը քննարկել են նաև ԵՄ-Հայաստան ընթացիկ գործընկերությունը բազմաթիվ կարևոր ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ, ինչպես նաև ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Արևելյան գործընկերության շրջանակներում ընդլայնված համագործակցությունը:
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33