«ՍԴ ընդհանուր աշխատավարձային, պարգևավճարային և հավելավճարային ֆոնդը ինչքա՞ն է կազմում»,- խորհրդարանում նման հարց հնչեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ դիմելով ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե պարգևավճարներն ու հավելավճարներն ինչպե՞ս և ի՞նչ սկզբունքով են բաշխվել, և ո՞ր պաշտոնը զբաղեցնողը մոտավորապես ինչքան գումար է ստացել։ Պատասխանելով պատագամավորի հարցին՝ Է. Ղազարյանը նշեց, որ ՍԴ դատավորների աշխատավարձի չափը սահմանված է օրենքով։ «Օրենքով սահմանված է նաև նրանցից յուրաքանչյուրի հավելավճարի չափը։ Պայմանավորված դատավորի աշխատանքային ստաժով՝ հավելավճարի չափը տարբեր է։ Այսինքն՝ տարբեր դատավորներ տարբեր հավելավճարներ են ստանում, և ես չեմ ուզում կոնկրետ անձերի վերաբերյալ տեղեկություն հրապարակել։ Ինչ վերաբերում է պարգևավճարներին, ապա դա ինչպես այլ պետական մարմինների պարագայում, այնպես էլ մեզ մոտ նախատեսված է աշխատավարձի ֆոնդի 30%-ի չափով, իսկ մենք փաստացի վճարել ենք այդ ֆոնդի 28.6%-ի չափով»,- ներկայացրեց Է. Ղազարյանը։ Նա շեշտեց, որ պարգևավճարների հատկացումն արվում է ՍԴ նախագահի կարգադրությամբ, քանի որ առանձին դեպքերում դրա շահառուներ են հանդիսանում ՍԴ դատավորները։ Ըստ նրա, առանձին դեպքերում այլ որոշումներ էլ են լինում, օրինակ՝ ՍԴ նախագահը տևական ժամանակ է՝ հրաժարվել է ստանալ պարգևավճարներ և իր կարգադրության մեջ իրեն բացառություն է անում։ «Վերջին շրջանում բացառություն է արված նաև դատավոր Վահե Գրիգորյանի դեպքում, և վերջին ամիսներին նա պարգևավճար չի ստացել։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս չի մասնակցում ՍԴ աշխատանքներին»,- շեշտեց Է. Ղազարյանը։
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03