ՍԴ ճգնաժամի լուծման համար քայլեր են ներկայացվում: Ես վստահորեն ասում եմ, որ ՍԴ-ում ճգնաժամ գոյություն չունի և երբևէ ճգնաժամ գոյություն չի ունեցել, մշտապես աշխատել է բնականոն ռեժիմով՝ նշեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե Սահմանադրության հանրաքվեն չեղարկելու համար խորհրդարանն ընդունեց օրենքի նախագիծ և դիմել է Վեետիկին հանձնաժողովին ՍԴ ճգնաժամը լուծելու համար:
«Եթե որևէ մեկը խոսում է ճգնաժամի մասին, պարտավոր է պատասխանել երկու հարցի՝ ե՞րբ է առաջացել այդ ճգաժամը, ի՞նչ հանգամանքներում և ինչպե՞ս է դա դրսևորվում»:
Էդգար Ղազարյանը նաև նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քանի դիմում է ներկայացրել: Եվ յուրաքանչյուր դիմումի քննումն ունի իր կարգն ու ժամկետները.
«ՍԴ-ն երկու գործով կասեցրել է դիմումի քննությունը, դիմել է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով և ենթադրվում է, որ երբ ստացվեն պաշտոնապես խորհրդատվական կարծիքները, այդ ժամանակ ՍԴ-ի իրավասության տիրույթում կլինի հարցը քննարկել և վերսկսել գործի քննությունը»:
Հարցին՝ 300.1 հոդվածի հետ կապված ստացվել է Վենետիկի հանձնաժողովի պատասխանը, ինչպե՞ս կմեկնաբանեք որոշումը, Էդգար Ղազարյանը պատասխանեց.
«ՍԴ-ն նույն գործով դիմել է Վենետիկի հանձնաժողով: Ընդհանրապես, դատարանը, որևէ գործով չեմ նկատել, որ որևէ շտապողականություն ցուցաբերի և դատարանի համար կարևոր է գործի հանգամանքների լիարժեք ուսումնասիրությունը և դրանց հիման վրա օբյեկտիվ որոշումների կայացումը»:
Ընդունո՞ւմ եք այն քննադատությունները, որ ՍԴ-ն քաղաքականացված կառույց է, և չի վայելում ժողովրդի վստահությունը, Էդգար Ղազարյանը, չհամաձայնելով դիտարկմանը, պատասխանեց.
«Իմ կարծիքով՝ ՍԴ-ն վայելում է հանրային մեծ հեղինակություն և վստահություն: Այդ են վկայում հանրության շրջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, որով պարզվել էր, որ բոլոր դատաիրավական մարմիններից ամենաբարձր վստահություն ունի Սահմանադրական դատարանը: Դրա ապացույցն է նաև ՍԴ դիմումների քանակը, հատկապես քաղաքացիներից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից ստացվող դիմումները, որոնք աննախադեպ են վերջին տարիների ընթացքում: ՍԴ-ն ապաքաղաքական մարմինն, է այդ թեմայով ցանկացած քննադատություն սին և անհիմն է». ընդգծեց նա:
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33