Այսօր առավոտյան լուր էր տարածել, որ իշխանությունը պատրաստվում է ձերբակալել եւ երկամսյա կալանքի սանկցիա ստանալ դատարանից՝ ԱԱԾ նախկին տնօրեն «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ կապված։ Օրվա ավարտին Hraparak.am-ը հարցեր է ուղղել Արթուր Վանեցյանին։
-Պարոն Վանեցյան, մենք տեղեկութուն ունեինք, որ վարչապետի հանձնարարությամբ այսօր ձեզ պետք է «ցանկացած գնով ձերբակալեին», օրվա վերջն է արդեն, կասե՞ք ձեզ հետ որևէ քննչական գործողություն, կամ հրավեր՝ իրավապահ մարմիններ, եղե՞լ է:
-Ես այս պահին գրասենյակում եմ, ողջ օրվա ընթացքում եղել եմ այստեղ, բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել համախոհներիս ու գործընկերներիս հետ: Ինչ վերաբերում է ձեր նշած տեղեկություններին, պիտի ասեմ, որ հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունից ամեն ինչ, ամեն տեսակի ստորություն կարելի է սպասել, բայց վստահեցնում եմ, որ բացի «առևանգելուց», այն էլ՝ ժամանակավոր, ինձ մեկուսացնելու ոչ մի եղանակ չկա: Խոսքն օրինական եղանակների մասին է: Համոզված եղեք՝ իմ նկատմամբ օրենքով նախատեսված որևէ գործողության, հետապնդման առիթ, պատճառ և հիմք չկա:
-Իսկ համախոհների ու գործընկերների հետ ի՞նչ եք քննարկում, քաղաքական բնույթի հարցե՞ր են, թե՞ իրավական:
-Այս պահին մեր օրակարգում մեկ հարց է՝ կառավարումը տապալած իշխանության հեռացումը: Ես այդ մասին արդեն խոսել եմ, ու մեզ ոչինչ, ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք հետ չի պահի այդ նպատակից: Այս օրերին իմ գլխավորած «Հայրենիք» կուսակցությունն ինտենսիվ խորհրդակցություններ է անցկացրել գործընկերների հետ, մենք ունենք համատեղ գործողությունների պլան, որի մանրամասների շուրջ կխոսենք մեկ-երկու օրից:
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03