Հայաստանը, Հունաստանը, Կիպրոսը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հաջորդ նախագահի պաշտոնում Թուրքիայից թեկնածուի դեմ են հանդես եկել, հայտնում է Ahval-ը։ ՄԱԿ ԳԱ նախագահը պաշտոնը զբաղեցնում է մեկ տարով, եւ փոխվում է ՄԱԿ անդամ-երկրների հինգ տարածաշրջանային խմբերի միջեւ ռոտացիայի սկզբունքով։ «Արեւմտյան Եվրոպա եւ մյուսներ» խումբը, որի մեջ մտնում է Թուրքիան, պետք է պաշտոնը զբաղեցնի 2020-2021թթ․։ Թուրքիայի թեկնածուն եվրոպական հարցերով նախկին նախարար Վոլքան Բոզկիրն է։ Նախագահն ընտրվում է հավանության միջոցով՝ Գլխավոր ասամբլեայի համապատասխան նստաշրջանում: Սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով ֆիզիկական հանդիպումների բացակայության պայմաններում ՄԱԿ-ը որոշել է անցկացնել «լռության ընթացակարգ», որը առնվազն 72 ժամ է տրամադրում անդամ-պետություններին՝ բանաձեւի կամ որոշման նախագծին առարկելու համար: Հունաստանը, Կիպրոսը եւ Հայաստանը մերժել են Թուրքիայի թեկնածությունը: Այսպիսով, ՄԱԿ ԳԱ-ն պարտավոր է լիարժեք քվեարկություն անցկացնել նախագահի թեկնածուի հարցով։ Բոզկիրն այժմ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից պատգամավոր է երկրի խորհրդարանում։ Եթե նրան ընտրեն, Թուրքիան առաջին անգամ նշանակալի աստիճանի խորհրդանշական պաշտոն կզբաղեցնի ՄԱԿ-ում։ Ավելի վաղ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը հայտարարել էր, որ եթե Թուրքիան չնվազեցնի իր ագրեսիան Միջերկրական ծովի արեւելյան մասում, ապա նրան այլեւս պետք չէ Եվրամիության անդամության թեկնածու համարել:
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33