Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է իր Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վոլքեր Քաուդերին, որ չի հեռացնում իրեն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Բունդեսթագի բանաձևից: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին Քաուդերը հայտնել է կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպմանը մասնակցած աղբյուրները հայտնել են, որ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, թե իր հետ զրույցում Գերմանիայի կանցլերը հաստատել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ:
Քաուդերը նաև հայտնել է, որ Մերկելն ասել է, թե նախքան Բունդեսթագում բանաձևի քվեարկության դրվելը կուսակցության անդամների հանդիպմանն ինքը կողմ է քվեարկել դրան:
Գերմանական Spiegel պարբերականը հոդված էր հրապարակել, որտեղ հայտնել է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն ու կանցլերի գրասենյակը համաձայնության են եկել, որ կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը մամուլի առաջ ելույթ ունենա և հայտարարի, որ կառավարությունն իրեն հեռու է պահում Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից:Մասնավորապես, կառավարության խոսնակը պետք է հայտարարի, որ Բունդեսթագի բանաձևը չունի կառավարությանը պարտադրող բնույթ: Այս տեղեկությունը հերքել է կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը: Վերջինս հայտնել է, որ կառավարությունը չի պատրաստվում հեռացնել իրեն Բունդեսթագի բանաձևից: «Գերմանիայի Բունդեսթագն իրավունք և հնարավորություն ունի մեկնաբանելու ցանկացած թեմայով ամեն անգամ, երբ տեսնում է դրա անհրաժեշտությունը: Դաշնային կառավարությունը պաշտպանում է Գերմանիայի խորհրդարանի սուվերենության իրավունքը»,- ասել է Զայբերտը: Նա հավելել է, որ դաշնային կառավարությունը չի պատրաստվում միջամտել ցանկացած այլ սահմանադրական մարմնի պարտականություններին և մեկնաբանել դրանք:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02