Երեւանը շուտով 500 նոր վերելակ կստանա: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը: Նրա խոսքով՝ անցած տարի քաղաքապետարանը 20 վերելակի համար մրցույթ էր հայտարարել: «Դրանք հաջողությամբ փոխարինվեցին տարբեր վարչական շրջաններում: Օրերս ավարտվեց 500 վերելակի մրցույթը՝ հինգ միլիարդ դրամի բյուջեով: Գործընթացը սկսված է: Վերելակների տեղադրման պատվերներն արդեն ներկայացված են, վերելակները ճանապարհին են»,-ասաց Սարգսյանը: Ընդ որում, Երեւանի բազմահարկ շենքերում գործում է ընդհանուր առմամբ մոտ 4600 վերելակ, որոնցից փոխարինման կարիք ունի 3500-ը՝ ըստ քաղաքապետարանի գնահատականի: Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ մեկ վերելակի փոխարինման համար կպահանջվի 10 մլն դրամ: Նշենք, որ վերելակների փոխարինումը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական խոստումներից մեկն էր: Իշխանության գալուց հետո նա շտկեց իր խոստումը՝ հայտարարելով, որ դրա համար պետք է վճարեն Երեւանի բնակիչները՝ իրենց գրպանից: Նոր վերելակների համար բնակիչները պետք է վճարեն 25 տարվա ընթացքում: Վերելակը կփոխարինվի, երբ ստանան բոլոր բնակիչների համաձայնությունը: Մեկ վերելակի փոխարինումը կտեւի 35-40 օր: Երեւանում բոլոր 3600 վերելակները փոխելու համար 3,5-4 տարի է պահանջվում: Վերելակների շահագործման միջին ժամկետը կազմում է 25 տարի: Ընդհանուր առմամբ, Երեւանի շենքերում տեղադրված է 4642 վերելակ:
13:43
13:40
11:04
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44