«Մինչև 1 միլիոն դրամի զրո տոկոսով վարկերի ծրագիրը, իմ գնահատմամբ, ես կհամարեմ չկայացած, քանի որ բանկերն արեցին այն, ինչ ուզեցին»,- խորհրդարանի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամվոր Սոֆյա Հովսեփյանը՝ դիմելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին:
Նկատելով, որ նախարարն էլ իր խոսքում շեշտել է, որ բանկերը մասնավոր կառույցներ են՝ պատգամավորն առաջարկեց, որ նման աջակցությունը մեկ այլ ճանապարհով և պետական երաշխիքներով տրամադրվի:
Սոֆյա Հովսեփյանը նկատեց, որ 3-15 մլն դրամով անասնապահության ծրագրերի վարկավորման գործընթացում նույնպես խնդիրներ կան:
Պատգամավորի խոսքով, երբ անձը դիմել և ստացել է ֆինանսավորման առաջին մասը՝ 3-5 մլն դրամը ու դիմում է երկրորդը ստանալու նպատակով՝ բանկում ասում են, որ շահառուն արդեն վարկ ունի և չեն կարող տալ:
Պատգամավորը նկատեց, որ վարկառուն չէր կարող մեկ տարում փակել 5 մլն-ի վարկը:
Հովսեփյանի հավաստիացմամբ, բանկերը վերջին շրջանում սերտիֆիկացված քաղաքացիներին նույնիսկ 3 մլն դրամի վարկ էլ չեն տրամադրում, այլ 1 մլն են տալիս, որով վերջիններս չեն կարողանում անգամ երկու տոհմային անասուն գնել:
Տեղեկացնելով, որ ԿԲ-ից իրեն հայտնել են, որ գյուղատնտեսական վարկերի դիմումները դեռ քննարկվում են՝ Սոֆյա Հովսեփյանը փաստեց, որ գյուղատնտեսական սեզոնի ավարտից հետո իմաստ չունի դիմումները նայել:
Տիգրան Խաչատրյանը նշեց, որ 8 հազար գյուղացիական տնտեսություն վարկավորվել է մինչև մեկ միլիոն դրամի վարկային ծրագրով:
«Եթե 15 հազարն էլ մերժվել է, կամ ասել են սպասի, դա այն պատճառով է, որ բանկերը այդքան էլ վստահ չեն, որ կվերադարձնեն»,- հայտարարեց նախարարը:
Ըստ Տիգրան Խաչատրյանի, մերժումների պատճառն այն է, որ գյուղացին լավ չի հաշվարկում և գնահատում վարկը վերադարձնելու իր կարողությունը, իսկ բանկը հաշվարկում է և գտնում, որ գյուղացին չի կարող վերադարձնել այն և մերժում է վարկի տրամադրումը:
Նախարարի խոսքով, Հայաստանում չվերադարձվող վարկերի հիմնական մասը բաժին է ընկնում գյուղատնտեսական տնտեսություններին:
Սոֆյա Հովսեփյանն առաջարկեց գյուղատնտեսությունը հաջորդ տարի վարկավորել փետրվարից, ինչի հետ համաձայնեց նաև նախարարը:
13:43
13:40
11:04
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44