Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ հերթական անգամ, ի պատասխան քաղաքական խոսքի և հարցադրումների, Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցվում են փողոցային բառապաշարով գնահատականներ և արտահայտություններ, Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Այո՛, Դաշնակցության մոտեցումների և սկզբունքների մեջ բան չի փոխվել: Մենք շարունակելու ենք պայքարել թե՛ քաղաքական, թե՛ իրական կորոնավիրուս տարածողների դեմ: Ինչ վերաբերում է քաղաքական աղբանոցում հայտնվելուն, ապա ակնհայտ է, որ այս հարցում խորապես մտահոգվելու պատճառ ունի հենց օրվա իշխանությունը», - նշել է Սաղաթելյանը։ Հիշեցնենք՝ այսօր պարետատան նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Դաշնակցության ներկայացուցիները նույն հռետորիկայով կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին 2018 թվականի ամռանը, երբ կառավարության ձևավորումից մեկ-երկու ամիս էր անցել։ «Այնպիսի տպավորության է, որ Հայաստանում ոչ միայն առողջապահական կորոնավիուս է տարածվում, այլև քաղաքական, որն ի տարբերություն առողջապահական կորոնավիրուսի՝ կբերի բոլոր այդպիսի բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական և հասարական ուժերի քաղաքական իմաստով մահվան։ Կտեսնեք, որ այդ քաղաքական ուժերն ամբողջությամբ դուրս կմղվեն Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքից, որովհետև այս օրերին իրենց գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը», - ասաց նա։ Փաշինյանն ընդգծեց՝ թեև որոշ ուժեր պնդում են, որ երբ հրամանատարը պատերազմի ժամանակ ձախողվում է, պետք է հրաժարական տա և հեռանա, մինչդեռ կառավարությունը չի ձախողվել կորոնավիրուսի դեմ պայքարում։ «Հայաստանն ավելի լավ ցուցանիշներ ունի, քան աշխարհի ամենազարգացած երկրները, և չեմ տեսնում, որ աշխարհի լավ զարգացած երկրներում քաղաքական բացիլը տարածվի այնպես, ինչպես ՀՀ-ում», - ասաց նա։ Փաշինյանն ընդգծեց, եթե պատերազմական տրամաբանության շրջանականում ամեն բան դիտարկվի, ապա խուճապ ու սխալ տեղեկատվության տարածողներին դատում են ռազմական և պատերազմական իրավիճակին համապատասախան։ «Նման մոտեցում ցուցաբերածները նետվելու են Հայաստանի պատմության աղբանոցը», - ավելացրեց նա։
13:43
13:40
11:04
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44