«Առաջարկվում է ընդերքի ռացիոնալ օգտագործման նպատակով հնարավորինս բացառել հանքավայրերի և տեղամասերի մասնատումը և պաշարները տրամադրել ողջ հաշվեկշռային ծավալով»,- ներկայացնելով Ընդերքի մասին օրենսգրքում և կից նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը՝ կառավարության նիստում հայտնեց նախարար Սուրեն Պապիկյանը: Նախարարի խոսքով՝ նախկինում եղել են դեպքեր, երբ հաստատված պաշարը բաժանվել է մի քանի հատվածների, ինչը հնարավորություն է տվել ավելի բարձր արդյունավետություն ունեցող հատվածներն օգտագործել, իսկ ավելի ցածր տոկոսայնություն ունեցողները՝ թողնել: Ըստ նրա, Հանքավայրի շահագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կբացառվեն նման երևույթները: Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ արդյունահանման թույլտվություններ կտրամադրվեն միայն այն հանքավայրերի դեպքում, որտեղ մետաղականի համար վերջին 5 տարվա ընթացքում գնահատվել ու հաստատվել են պաշարներ, իսկ ոչ մետաղականի դեպքում՝ վերջին 10 տարվա ընթացքում: Որոշման արդյունքում, ըստ նախարարի, ցանկացած ներդրող կպարտավորվի համապատասխան ուսումնասիրություններ իրականացնել, քանի որ Հայաստանում բոլոր ուսումնասիրությունները հիմնականում 50-ականներին են կատարվել: Նախարարը հայտնեց, որ օրենսդրական փոփոխությամբ հանքի շահագործման իրավունքի տրամադրման 50 տարվա առավելագույն ժամկետը կփոխվի 25 տարվա, իսկ ոչ մետաղականների համար առավելագույն ժամկետը կսահմանվի 15 տարին: Փոփոխություններում սահմանվում է, որ ընդերքօգտագործման գրավադրումն այսուհետ իրականացվի, ոչ թե տեղեկացմամբ, այլ նախապես համաձայնության ստացման ընթացակարգով և դրա համաձայնությունը կտրվի այն դեպքում, եթե գրավի հիմքով ձեռք բերված գումարը օգտագործվի ընդերքշահագործման և ընդերքօգտագործողի պարտավորությունները կատարելու նպատակով: Մինչև 500 հազար տոննա արտադրողականության պարագայում, ըստ Սուրեն Պապիկյանի, պարտադրվելու է պինդ պոչհանքերի տեխնոլոգիայի կիրառումը, դրանից ավելիի դեպքում պարտադիր է ջրի փակ շրջանառու համակարգի կիրառումը: «Վերընթաց պոչամբարները պետք է բացառվեն՝ հաշվի առնելով, որ Հայաստանը սեյսմիկ անկայուն տարածաշրջանում է գտնվում»,- եզրափակեց Սուրեն Պապիկյանը:
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33