ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերահաստատել է նախկինում արված հայտարարությունը, որ անհատ սպառողների համար գազի գնի բարձրացում չի լինի: «Ես հիմա էլ եմ ասում, որ անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանալու առնվազն այս պահին: Եվ այդ իմաստով, կարծում եմ, կան բավարար ռեսուրսներ ու գործիքակազմ, որ դա տեղի ունենա, և այն հաշվարկներն ու հրապարակումները, որ ես տեսել և լսել եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, վկայում են, որ անհատ սպառողների մասով գնի փոփոխություն չի լինի: Այո, ես դա հիմա էլ եմ ասում»,- ասաց Գրիգորյանը: Ըստ փոխվարչապետի՝ եթե սահմանին գազի գնի փոփոխություն տեղի չունենա, ապա այլ սպառողների համար ոչ էական թանկացման հավանականություն կա: Մհեր Գրիգորյանը նշեց նաև, որ սահմանին գազի գնի շուրջ բանակցությունները ընթացել են, ընթանում են, և դա լինելու է նաև մշտական պրոցես, քանի որ սահմանին գազի գնի ձևավորման միասնական ինստիտուցիոնալ մեխանիզմներ չկան. «Դա էր պատճառը և դա է պատճառը, որ մենք այդ խնդիրը ներառել ենք ԵԱՏՄ օրակարգի ամենաբարձր մակարդակում»: Լրագրողի դիտարկմանը, թե Ռուսաստանը դեմ է, նա այսպես արձագանքեց. «Ռուսաստանը դեմ է ոչ թե սկզբունքին, այլ դեմ է իրագործման ձևին»: Մհեր Գրիգորյանը հավելեց նաև՝ բոլորի համար ավելի կարևոր է, որ գազի գնի ձևավորման ալգորիթմը լինի հստակ պայմանավորված, երկարատև. «Անձամբ ես կարծում եմ, որ լավագույն հարթակը, որտեղ պետք է այդ պայմանավորվածությունը ձեռք բերել և ֆորմալիզացնել և իրավական տեսք տալ, ԵԱՏՄ հարթակն է»:
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33