Վրաստանի և Հայաստանի առողջապահության մասնագետների միջև կայացել է վիդեո-կոնֆերանս: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների առողջապահության նախարարության ներկայացուցիչները և ոլորտի մասնագետները: Առցանց հանդիպմանը կողմերը փոխանակվել են կլինիկական հարցերի մասին փորձով: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։ Զրույցը վերաբերել է կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժման մեթոդներին: Զրուցել են թեստավորման ալգորիթմի և այն դեղամիջոցների մասին, որոնք կկիրառեն բուժման ժամանակ: «Այս հանդիպումը կոնկրետ նվիրվել է կլինիկական մենեջմենթի հարցերին և մենք կիսվել ենք փորձով, թե ինչպես են Վրաստանում և Հայաստանում կառավարվում կլինիկական դեպքերը: Ինչ վերաբերում է հետագա համագործակցությանը, նախանշվել է ևս մեկ հանդիպում: Հայ գործընկերների համար հետաքրքիր է Վրաստանի մոտեցումը և ռազմավարությունները, որը Վրաստանին հնարավորություն տվեց զսպել վարակի տարածումը: Մենք, բնականաբար, պատրաստ ենք կիսվել փորձով և մանրամասն խոսել այդ մասին»,- նշել է առողջապահության նախարարի տեղակալ Թամար Գաբունիան: Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի հայտարարությամբ, այն փաստը, որ հայկական և վրացական կողմերի միջև կայացել է հաղորդակցություն, դրական իրադարձություն է: «Դուք գիտեք, որ նրանց կողմից արվել են անմտածված և անընդունելի հայտարարություններ, որոնք հեռու էին իրականությունից, որին մենք պատշաճ կերպով պատասխանեցինք: Ուստի, այդ միջադեպն արդեն անցյալում է և մենք պետք է համագործակցենք: Մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ կորոնավիրուսի կառավարման մեր սկզբունքները ամենալիարժեքն են և այդ պատճառով է, որ Եվրոպայում մեկ միլիոն բնակչի համար ունենք մահացության ամենացածր ցուցանիշը: Ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ պացիենտների բուժման և կառավարման հարցերում նրանց մոտեցումները ևս շատ լավն են: Կլինիկական կառավարման թեման սպառեցինք և վաղվանից կսկսվեն առցանց-հանդիպումներ, որոնք ավելի կարևոր են, հատկապես այն առումով, որ Հայաստանում արձանագրված է նոր դեպքերի աղետալի թիվ և վաղը կխոսենք համավարակը շրջանակ բերելու մասին»,- հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն:
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33