Հայաստանում 12.3%-ը կորցրել է աշխատանքը արտակարգ դրություն սահմանելուց հետո։ Այս մասին ասվում է «Բրևիս» հանրային կարծիքի հետազոտության կենտրոնի հաղորդագրությունում։ «Կորոնավիրուսի համավարակը խորքային փոփոխությունների է տանում աշխարհը, և այդ փոփոխություններն առաջիններից մեկն իրենց արտացոլում են գտնում աշխարհի գրեթե բոլոր երկրների աշխատաշուկաներում։ Միտումները գրեթե նույնն են բոլոր երկրներում՝ որոշ մասնագիտությունների պահանջարկի կտրուկ նվազում և դրան հակառակ մի քանիսի պահանջարկի ավելացում, գործազրկության աճ և հարկադրված պարապուրդի մեջ գտնվող հարյուր հազարավոր մարդիկ։ Հայաստանյան աշխատաշուկան ևս ենթարկվել է որոշակի փոփոխությունների։ Բրեվիսի հետազոտությունը փորձել է պարզել աշխատանքային ռեսուրսների շարժը վերջին ամիսների ընթացքում։ Այսպես՝ մինչև արտակարգ դրությունը աշխատանք ունեցողների 12.3%-ը կորցրել է աշխատանքը արտակարգ դրություն սահմանելուց հետո, իսկ 27.5%-ը անցել է հարկադիր պարապուրդի։ Ընդ որում՝ ամենաշատը տուժել են շինարարության ոլորտում աշխատողները։ Աշխատանքը կորցրել է այս ոլորտում ներգրավվածների 25.4%-ը, իսկ 50%-ը արտակարգ դրության գործողության ընթացքում թեկուզ կարճ ժամանակահատվածով հարկադիր պարապուրդի մեջ է եղել։ Աշխատանքը կորցրածների մեջ համեմատաբար մեծ թիվ են կազմում մասնավոր հատվածում աշխատողները՝ 15.4%, իսկ պետական հատվածում աշխատողների միայն 4.3%-ն է նշված ժամանակահատվածում կորցրել աշխատանքը։ Հարկադիր պարապուրդում գտնվողների մեջ երկրորդ տեղում են արդյունաբերության ոլորտում աշխատողները՝ 38.2%։ Միևնույն ժամանակահատվածում նոր աշխատանք գտնողներ էլ են եղել։ Նախքան արտակարգ դրությունը աշխատանք ունեցողների 3.5%-ը վերջին երկու ամիսներին գտել է նոր աշխատանք, ընդ որում՝ 6.3%-ը՝ շինարարության ոլորտում, 4.5%-ը՝ գյուղատնտեսության ոլորտում, և նույնքան՝ արդյունաբերության ոլորտում։ Ավելի փոքր թիվ են կազմում ծառայությունների ոլորտում աշխատանք գտածները՝ 2.9%։ Մասնավոր հատվածում նոր աշխատանք է գտել հարցվածների 4.2%-ը, իսկ պետական հատվածում՝ 2.6%-ը։ Ողջ աշխարհում նկատվող գլխավոր միտումներից մեկն էլ անցումն է հեռավար աշխատանքի։ Ըստ մեր հետազոտության՝ Հայաստանում հեռավար աշխատանքի անցածների մասնաբաժինը պետական հատվածում կազմել է 48%, մասնավոր հատվածում՝ 24.5%, ՀԿ-ներում՝ 46.9%։ Ըստ ոլորտների ցուցանիշները հետևյալն են՝ ծառայություններ՝ 40.4%, շինարարություն՝ 23.4%, արդյունաբերություն՝ 20%, գյուղատնտեսություն՝ 6%։ Հեռավար աշխատանք իրականացնողների 29.9%-ը 16-30 տարեկաններն են, որոնց աննշան զիջում են 31-45 տարեկանները՝ 28.1%, 46-60 տարեկանները կազմում են 20.9%, իսկ 61-ից բարձր տարիք ունեցողները՝ 14.7%։ Նշենք նաև, որ հետազոտությունը կատարվել է այս տարվա մայիսի 15-25-ն ընկած ժամանակահատվածում, Երևանում և Հայաստանի 10 մարզերում։ Անցկացել են հեռախոսային հարցումներ՝ CATI մեթոդով, 1620 մարդու շրջանում»,– ասվում է հաղորդագրությունում։
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33