Հայաստանի դպրոցներում դասագրքերն անվճար բաշխելու հարցում փոփոխություններ կլինեն: Այդ մասին այսօր՝ հունիսի 12-ին, հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը, մասնավորապես, պարզաբանել է, որ նախկինում գործել է չոր հաշվարկ: Այսպես, յուրաքանչյուր դպրոց ստանում էր 10 տոկոս քվոտա: Այդկերպ, Հայությունյանի խոսքով, դպրոցները, որտեղ բարեկեցիկ ընտանիքներից երեխաների թիվը կազմում էր 90 տոկոս եւ ավելի, այդ քվոտայով դասագրքերը նույնպես ստանում էին: Ընդ որում՝ այն համայնքներում, որտեղ սոցիալապես կարիքավոր ընտանիքներից երեխաների թիվը կոնկրետ դպրոցում գերազանցում էր 10 տոկոսը, զրկվում էին անվճար դասագրքեր ստանալու հնարավորությունից: «Այժմ կատարվելու է հետեւյալը. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ մեկտեղ պետք է անցկացվի ուսումնասիրություն: Մենք պատրաստվում ենք հատկացնել ոչ թե հատկացնել 10 տոկոսանոց քվոտա, այլ կսահմանագծենք համապատասխան սանդղակը»,-ասել է նախարարը: Ելնելով այդ տրամաբանությունից, ինչպես նշել է նախարարը, որոշ դպրոցներում, հավանաբար, անվճար դասագրքեր կստանա աշակերտների 2 տոկոսը, ուրիշ դպրոցներում՝ մինչեւ 40 տոկոսը:
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33