Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն անդրադարձել է Պեկինի ամառային օլիմպիական խաղերում բրոնզե մեդալակիր դարձած Տիգրան Մարտիրոսյանի որակազրկմանը: Նրա խոսքով՝ միջազգային օլիմպիակ ան կոմիտեի կողմից այսպիսի որոշումը ոչ պրոֆեսիոնալ է:
«Նախ նշեմ, որ այս սկանդալը չի վերաբերվում միայն մեր պետությանը: Մի շարք պետություններ ևս հայտնվել են այսպիսի իրավիճակում: Որակազրկված մարզիկները չափից շատ են: Այո՛, 8 տարի առաջ տված անալիզը դրական արդյունք է տվել, և ես այժմ չեմ արդարացնում դա: Ցանկանում եմ բացատրել իրավիճակը: 20 տարի է՝ աշխատում եմ ֆեդերացիայում: Այն ժամանակ, երբ մարզիկները մտնում էին օլիմպիական ավան, հանձնում էին դոպինգ ստուգման օրինակներ: Մեզ համար դա նշանակություն չուներ: Բոլոր մարզիկները անխտիր օգտագործել են ինչ-որ չափաքանակ, որը այն ժամանակ եղած սարքավորումներն ունակ չէին հայտնաբերել: Ես չեմ արդարացնում, այս արարքը ուղղակի ցանկանում եմ նշել, որ բոլորը եղել են նույն հարթության վրա և արել են նույնը: Չի կարելի մեդալը 3-րդ տեղից վերցնել և տալ 4-րդ տեղին: Արդյոք ստուգել եք, որ 4-րդ տեղը մաքուր է: Միազգային օլիմպիական կոմիտեն պետք է բոլորին ստուգի 1-ից մինչև 100-րդ: Այս ամենը պատճառ է գործի չիմացության, կամ միտումի, կամ էլ վատ տեղյակ լինելու»,-ասաց Փաշիկ Ալավերդյանը:
ՄՕԿ-ի կարգապահական կոմիտեի ներկայացուցիչներ Դենիս Օսվալդը, Գունիլա Լինդբերգը և Ուգուր Էրդեները հրապարակել են Տիգրան Մարտիրոսյանի հետ կապված զեկույց: Դրանում նշվում է, որ Պեկինի 29-րդ ամառային օլիմպիական խաղերում 69 կգ քաշային կարգում հանդես եկած ծանրորդ Տիգրան Մարտիոսյանը խախտել է հակադոպինգային կանոնները, ուստի որոշում է կայացվել որակազրկել նրան, ինչն ուժի մեջ է մտնում այն հրապարակելու պահից: Ըստ զեկույցի` որակազրկման ժամկետի մասին վերջնական որոշում կկայացնի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան։
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
16:18 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02