Ռուսաստանի եւ Եվրոպայի համագործակցության ներուժը չի իրացվում արեւմտյան երկրների գործողությունների պատճառով, որոնք մերժում են Շառլ դը Գոլի գաղափարները: Այս մասին նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շաբաթ ֆրանսիական The Revue Politique et Parlementaire ամսագրում հրապարակված հոդվածում՝ նվիրված Հինգերորդ հանրապետության նախկին առաջնորդի ծննդյան 130-ամյակին, հայտնում է ՏԱՍՍ: «Ավրաատլանտիկան» բախվել է վստահության լայնածավալ ճգնաժամի: Այդպես էլ չի կառուցվել իրավամբ միասնական Եվրոպա: Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ փոխգործակցության մեծածավալ ներուժը, ըստ էության, պարապուրդի է մատնված: Եվրոպական, այդ թվում նաեւ ֆրանսիական բիզնեսը վնասներ է կրում: Վստահ եմ՝ ընթացիկ սցենարը հեռու է նրանից, ինչը նկատի էր ունեցել Շառլ դը Գոլը, որը հրաշալի գիտակցում էր «առանց Ռուսաստանի Եվրոպայի» ամբողջ հակաարդյունավետությունն ու անհեռանկարայնությունը»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը: Նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ հիմա արեւմտյան հանրույթում գերակշռում է նրանց նախանշած գիծը, ովքեր «յուրացնելով մարդկության ճակատագրերի որոշման իրավունքը, կարճատես ընտրություն են կատարել նատօյակենտրոնամետության, «զրոյական գումարով» աշխարհաքաղաքական խաղերի եւ «հայտնի առաջատար» տրամաբանության օգտին: Լավրովը հիշեցրել է Հարավսլավիայի ռմբակոծությունների մասին, դեպի արեւելք ՆԱՏՕ-ի ընդարձակման՝ չնայած դեռեւս խորհրդային ղեկավարության առաջ ստանձնած պարտավորություններին, Ուկրաինայում հակասահմանադրական զինված հեղաշրջմանը եվրոպական մի շարք երկրների աջակցության եւ դրան հաջորդած Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցների սահմանման մասին: Ընդ որում՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ աշխարհի ճարտարապետությունը եւ մայրցամաքում կայունությունը ձեւավորելու հնարավորությունը դեռեւս պահպանվում է: «Ընթացիկ պայմաններում այս խնդրի լուծման առավել արդյունավետ ուղին տարբեր ինտեգրացիոն նախագծերի ներուժի ստեղծումն է, որոնք իրացվում են ընդարձակ եվրասիական տարածքներում՝ Լիսաբոնից մինչեւ Ջակարտա»,- շարունակել է նա՝ հավելելով, որ հենց դրան է ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Մեծ Եվրասիական գործընկերության ստեղծման նախաձեռնությունը:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02