ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին հորդորել է հետաքննել Ադրբեջանի կողմից «Լեհիի օրենքի» խախտումները:
Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գրասենյակից այսօր տեղեկացրել են, որ նախագահ Օբամային եւ Կոնգրեսի անդամներին ուղղված նամակում հանձնախմբի անդամներն ահազանգում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից նորագույն զենքերի կիրառման հետեւանքով իրադրության լարման, մահվան դեպքերի աճի, միջազգայնորեն ընդունված մարդու իրավունքների խախտումների առնչությամբ:
Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները Միացյալ Նահանգներին եւ կոնգրեսականներին կոչ են արել անմիջապես դադարեցնել ԱՄՆ ռազմական աջակցությունն Ադրբեջանին, հետաքննել ադրբեջանական կողմի խախտումները, օրենսդրորեն արգելել ցանկացած տեսակի ռազմական աջակցություն Բաքվին եւ ձեռնարկել արդյունավեր միջոցներ Ադրբեջանի անվտանգության ուժերի պատասխանատու անձանց արդարադատության առաջ կանգնեցնելու նպատակով:
Նամակում Հայ դատի հանձնախմբի անդամները ԱՄՆ ղեկավարներին խնդրել են հիշել, որ Ադրբեջանի կառավարությունը դեռեւս արդարադատություն չի հաստատել Ռամիլ Սաֆարովի հարցում, ով 2004 թվականին կացնահարելով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Ադրբեջանի նախագահ Ալիեւը մարդասպան Սաֆարովին պատժելու փոխարեն նրան Հունգարիայից տեղափոխեց Ադրբեջան ու ներում շնորհեց, պարգեւատրեց եւ բարձրացրեց զինվորական կոչումը:
Նամակում նրանք հիշեցրել են, որ Ալիեւի ղեկավարած երկրի զինված ուժերը ապրիլի 2-7-ը սարսափելի գործողությունների են դիմել Լեռնային Ղարաբաղում զինվորականների եւ խաղաղ բնակչության դեմ` այդ թվում եւ Թալիշ գյուղի տարեց բնակիչների նկատմամբ իրականացված վայրագություններն ու երեք հայ զինվորների գլխատումը:
«Լեհիի օրենքն» առաջին անգամ ներկայացվել է 1997 թվականին: Այն ԱՄՆ պետդեպարտամենտին եւ պաշտպանության դեպարտամենտին արգելում է ռազմական օգնություն տրամադրել այն երկրի ռազմական միավորումներին, որն անպատժելի կերպով խախտում է մարդու իրավունքները: Հավատարիմ մնալով ամերիկյան արժեքներին` օրենքն օգնում է երաշխավորելու, որ ԱՄՆ հարկային դոլարները չեն օգտագործվում այն զորամիավորումների, արտաքին զինված զորամիավորումների անհատների կամ անվտանգության ուժերի կողմից, ովքեր խախտում են մարդու իրավունքներն ու պատերազմական հանցագործություններ են իրականացնում:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47